Լրահոս

23.05.2009 12:39


Տիգրան Կարապետյան. «Ես ձայն չեմ փախցնում»

Տիգրան Կարապետյան. «Ես ձայն չեմ փախցնում»

«Հայելի» ակումբում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ սոցհարցումների՝ վերջերս հրապարակվող տվյալներին՝ Երևանի ավագանու թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ ինքը սոցհարցումներին չի հավատում, քանի որ դրանք բոլորը պատվիրված են համապատասխան ուժերի կողմից։

Նա հասարակությանը կոչ է արել ընտրել նոր ուժերին, քանի որ հները ոչինչ չեն անում, զավթել են իշխանությունը և չեն թողնում, որ նորերը գան իշխանության։ Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ քարոզչությունը, ընդհանուր առմամբ, շատ ցածր մակարդակով է տարվում։

Նա խնդրել է իրեն ոչ ոքի հետ չհամեմատել, քանի որ ինքը ձայնորսությամբ և ձայներ հայթայթելով չի զբաղվում.

-Ես ձայն չեմ փախցնում։ Ձայնորսությունը տեղի է ունենում այն պատճառով, որ բոլոր քաղաքական ուժերը մեկ դաշտում են գտնվում։ Դրա համար էլ իրարից ուղղակի ձայն են փախցնում։ Ես ամեն գնով հաղթանակ չեմ ուզում, ես վե՛հ հաղթանակ եմ ցանկանում։ Համոզված եմ՝ եթե ընտրություններն արդար անցնեն, ապա դա մեր օգտին կլինի։

Այս խորագրի վերջին նյութերը