Լրահոս

23.05.2009 11:45


Դմիտրի Մեդվեդև. ««Արևելյան գործընկերությունը» չպիտի դառնա գործընկերություն ընդդեմ Ռուսաստանի»

Ռդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստան - ԵՄ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ յուրաքանչյուր գործընկերություն հակամարտությունից լավ է, բայց տարակուսանք է հայտնել, որ որոշ երկրներ «Արևելյան գործընկերությունը» դիտարկում են որպես հակառուսական գործընկերություն։

-Այստեղ «Արևելյան գործընկերության» հետ ոչ մի կապ չկա, սակայն ես չէի ցանկանա, որ այն համախմբի Ռուսաստանի դեմ տրամադրված առանձին երկրների (Մոլդովա, Բելոռուս, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան (ընդգծումը «Ռեգնումի»- խմբ.)) Եվրոպայի այլ երկրների հետ,- ասել է Դ. Մեդվեդևը։ ՌԴ նախագահի խոսքերով, եթե «Արևելյան գործընկերությունը» նորմալ տնտեսական համագործակցության բնույթ կրի, ապա ռուսական կողմից ոչ մի առարկություն չի լինի, սակայն որոշ պահեր Ռուսաստանին զգուշանալու տեղիք են տալիս։

Ըստ «Ռեգնումի»

Այս խորագրի վերջին նյութերը