Հարավային Կորեայի նախկին նախագահն ինքնասպան է եղել
Հարավային Կորեայի նախկին նախագահ Նո Մու Հենը մայիսի 23–ի առավոտյան ինքնասպան է եղել, ընկնելով իր հարազատ Կիմխե քաղաքի շրջակայքում գտնվող մի ժայռից։ Նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Սինխուա» գործակալության տեղեկատվության համաձայն՝ մահից առաջ Նո Մու Հենը գրություն է թողել, որի բովանդակությունը ոստիկանությունը դեռ չի բացահայտում։ Տարածված մեկնաբանությունների համաձայն՝ նախկին նախագահի այդ քայլը բացատրվում է հարավկորեացի մի գործարարից 6 մլն. դոլար կաշառք ստանալու շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալով։
Նո Մու Հենը Հարավային Կորեայի նախագահն էր 2003-2008 թվականներին։