Միասնական շտաբ. «Տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն»
Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված՝ ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:
Այս իրավիճակի կազմակերպաված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր, և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաև վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:
Միասնական ընտրական շտաբը, որը միավորում է ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով համագործակցող 3 քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Հայ ազգային կոնգրես և Հայ հեղափոխական դաշնակցություն, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես մտահոգիչ և ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը: