Լրահոս

06.05.2012 12:17


«Թեժ գիծը» գործում է

«Թեժ գիծը» գործում է

2012թ. մայիսի 5-ի ժամը 9։00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 9։00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 22 տեղեկություն, որից 10-ը` ընտրացուցակներում քաղաքացիներին ներգրավելու վերաբերյալ: Մեկական տեղեկություն է ստացվել անձնագիր ստանալու, անձնագրի վավերականության ժամկետը անցնելու, ոստիկանության ծառայողի անհարգալից վերաբերմունքի, նախընտրական տեսահոլովակի ցուցադրման, ընտրակաշառք բաժանելու և այլ խախտումների վերաբերյալ:

Տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը