Լրահոս

23.05.2009 11:44


Հրանտ Բագրատյան. «Այսպիսի բան արվում է պատերազմների ժամանակ»

Հրանտ Բագրատյան. «Այսպիսի բան արվում է պատերազմների ժամանակ»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «7օր»-ին ասել է, որ թեև տեղյակ չէ, թե այս օրերին ԱԺ-ում քննարկվող հարկային փաթեթի որ կետն է հանվել, իսկ որը՝ մնացել, սակայն հարկային տեսուչների համակարգի կիրառումը «բացարձակ հիմարություն է»։

Նրա խոսքերով՝ Հայաստանն այսօր դարձել է ստալինյան երկիր։ Իշխանությունը տեսնում է, որ միջին գործարարությունում հնազանդության խնդիր ունի և ուզում է երկրում ընդհանուր վերահսկողություն սահմանել։

Ավելին, Հ. Բագրատյանը ենթադրում է, որ ՀՀ իշխանություններն այսպիսով պատրաստվում են ղարաբաղյան նոր պատերազմի.

- Սա հիշեցնում է ռազմական ժամանակաշրջանը։ Պատերազմի ժամանակ ինչպե՞ս է՝ պետությունը ներկայացուցիչներ է մտցնում գործարաններ։ Այսպիսի բան արվում է պատերազմների ժամանակ։ Ինձ թվում է՝ հեռուն գնացող նպատակներ ունեն իրենք։ Չեմ բացառում, որ պատրաստվում են ղարաբաղյան նոր պատերազմին։

 

Այս խորագրի վերջին նյութերը