Լրահոս

06.05.2012 10:16


Թիվ 6 ընտրատարածքում փող են բաժանում

Թիվ 6 ընտրատարածքում փող են բաժանում

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ թիվ 6 ընտրատարածքում՝ «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում, կայանված է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում. հավաքված են 70-80 մարդ։

Ընտրողներին փող են բաժանում նաև Հարավ–արևմտյան թաղամասի շուկայի մոտակայքում գտնվող «Մեր տունը» ռեստորանի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը