Լրահոս

06.05.2012 09:15


Կնիքները 10 րոպեից օքսիդանում են

Կնիքները 10 րոպեից օքսիդանում են

Արթիկի թիվ 2 և թիվ 7 դպրոցներում տեղակայված 36/04 և 36/05 ընտրատեղամասերից ահազանգ է ստացվել այն մասին, որ անձնագրի վերջին էջում հանձնաժողովի անդամի կողմից դրված՝ ընտրություններին մասնակցությունը հաստատող կնիքը 10 րոպե հետո ցնդել է։ Նույնաբովանդակ ահազանգերով են ողողված նաև սոցիալական ցանցերը։

Մասնավորապես Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության անկուսակցական թեկնածու Սաթիկ Սեյրանյանը գրել է.

«Անձնագրերի վրա դրված կնիքը կարճ ժամանակ անց վերանում-ցնդում է»։

Գյումրու «Ասպարեզ» ակումբն էլ հայտնում է, որ թիվ 11 դպրոցում տեղակայված 34/4 տեղամասում ժամը 08:20–ին թանաքը 20 րոպեից վերացել է, նույնը նաև Գյումրու 34/7–ում։ Իսկ Գյումրում 34/18 տեղամասում կնիքները ցնդելու պատճառով ժամը 08:40-ին հանձնաժողովը որոշել է դադարեցնել ընտրությունները: ԿԸՀ-ից 08:50-ին հանձնարարել են շարունակել քվեարկությունը՝ անկախ այն հանգամանքից, որ դրոշմը ցնդում է: Մինչ այդ 20 րոպեով հանձնաժողովի որոշմամաբ քվեարկությունը դադարեցված է եղել: Ինչպես նաև Գյումրու 34/22–ում միջադեպ է տեղի ունեցել դիտորդների և վստահված անձանց միջև՝ ՀԱԿ-ի վստահված անձինք ստուգել են քվեարկածների անձնագրերը, 9:05–ին կռիվ է բռնկվել երկու մեծամասնական թեկնածուների ներկայացուցիչների միջև, Գյումրու 34/23 տեղամասում էլ 08:12-ին ԲՀԿ-ն կամեցել է տեսախցիկ տեղադրել, սակայն ծեծկռտուք են սարքել և թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել: Պետական բժշկական քոլեջի շենքում տեղակայված 34/23 տեղամասում, ըստ «Ասպարեզի» ճշտված տվյալների, «Շենացնենք գյուղը» ՀԿ դիտորդական առաքելության տեսախցիկը տարել են, իսկ 9:52-ին վերադարձրել, և հիմա նկարահանում է ընթանում, Գյումրու 34/25–ում «Կենտրոն» ՀԸ լրագրողին և օպերատորին հանել են տեղամասից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը