Լրահոս

05.05.2012 14:41


Կազարմային ռեժիմ Բրյուսովի անվան համալսարանում

Կազարմային ռեժիմ Բրյուսովի անվան համալսարանում

Այսօր ԿԳ նախարարի հրամանով պաշտոնից ազատված ՀՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրենքով սահմանված կարգով իրավունք չուներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը դա արել է։ Սուրեն Զոլյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնակատարի հրահանգները, որոնք ծիծաղելի է համարում, և որոնք, սակայն, լիովին համապատասխանում են հաստատված «սերժանտական համակարգին»։

Մասնավորապես ժամանակավոր պաշտոնակատարն արգելել է մինչև իր կողմից համապատասխան ցուցում տալը որևէ հաղորդագրություն, հայտարարություն և այլ փաստաթղթեր տեղադրել համալսարանի կայքում։ Երկրորդ հրամանով՝ պաշտոնակատարն արգելել է անվտանգության աշխատակիցներին դասերի ավարտից հետո որևէ անձի հաձնել լսարանների բանալիները։ Պաշտոնակատարն արգելել է նաև ուսանողներին դասերն ավարտելուց հետո մնալ համալսարանում, շաբաթ օրերին էլ ընդհանրապես արգելել է բոլոր ուսանողների մուտքը համալսարան՝ բացառությամբ մագիստրատուրայում սովորողների։ Այդպիսով, ժամանակավոր պաշտոնակատարը խոչընդոտում է ուսանողների՝ գրադարանից օգտվելու հնարավորությունը, ինչը, Զոլյանի խոսքերով, հակասում է համալսարանի կանոնադրությանը, որով ուսանողներն իրավունք ունեն օգտվելու համալսարանի տարածքից։

–Չեմ ասում այլ հակասությունների մասին, բայց ոճը, մարդու ոճը համապատասխանում է այն համակարգին, որը ստեղծվել է,–ասել է Սուրեն Զոլյանը։

Զոլյանը ԵՊԼՀ–ում հաստատված կարգերը կազարմային ռեժիմ է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը