Լրահոս

05.05.2012 13:14


«Շարմ» ընկերությունը բռնկված փուչիկների հետ կապ չունի, հետևաբար ո՞վ...

«Շարմ» ընկերությունը բռնկված փուչիկների հետ կապ չունի, հետևաբար ո՞վ...

Երեկ Հանրապետության հրապարակում կազմակերպված ՀՀԿ համերգ–հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկների պատրաստման հետ «Շարմ» ընկերությունը կապ չունի։ Համենայնդեպս, «7օր»–ի հետ զրույցում այսպես է պնդել այդ ընկերության տնօրեն, վերջերս ՀՀԿ–ին անդամակցած Կարեն Ղազարյանը։

–Մենք «աբսալյուտնը» ոչ մի կապ չունենք։ Որոշ բաներով օգնել ենք՝ համերգի տեխնիկայի և այլ հարցերի հետ կապված, բայց բեմի միջոցառումների և փուչիկների հետ ոչ մի կապ չունենք,–ասել է Կ. Ղազարյանը։

Նա նաև նշել է, թե տեղյակ չէ՝ այդ փուչիկները կոնկրետ որ կազմակերպությունն է պատրաստել, բայց ներկայացրել է իր անձնական տեսակետը՝ այդ հարցով զբաղվել են միանշանակ ոչ պրոֆեսիոնալները։

–Իմ կարծիքով շուո բիզնեսին կամ թեմային տեխնոլոգիաներին մի քիչ ծանոթ մարդը չի կարող թույլ տալ, որ փուչիկները հելիումով լցված չլինեն, այլ ուրիշ ինչ–որ գազով, որը պայթյունավտանգ է։ Դա նոնսենս է։ Մարդիկ եթե գոնե մի քիչ դրանով զբաղվում են, պետք է իմանան՝ ինչ են անում։ Իմ կարծիքով դա է խնդիրը, որ մարդիկ են եղել, ովքեր փորձել են իրենց ահագին լավություն անել, կամ չեմ իմանում՝ ինչ անել ու մասնագիտորեն չեն մոտեցել էդ հարցին,–ավելացրել է Կարեն Ղազարյանը։

Ի դեպ, թե որ կազմակերպությունը կամ անհատն է պատրաստել բռնկված այդ փուչիկները, այդպես էլ պարզել չի լինում։ «7օր»–ն այդ հարցը փորձել է ճշտել ՀՀԿ–ականներից, սակայն նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ ոստիկանությունից միայն ասում են, որ հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը