Լրահոս

05.05.2012 11:31


Արդարադատության նախարարությունն անդրադարձել է մեր կայքի հրապարակմանը

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է մեր կայքի հրապարակմանը

Երեկ մեր կայքում տեղադրված «Դիմում արդարադատության նախարարին» վերտառությամբ հրապարակմանն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Վերջինի պատասխանում մասնավորապես ասված է.

«Ձեր կայքում տեղադրված  «Դիմում արդարադատության նախարարին» վերտառությամբ հրապարակմանն, ինչպես նաև «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնության ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք.

2012թ. մայիսի 5-ի դրությամբ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 3465 դատապարտյալ:

2012թ. մայիսի 5-ի դրությամբ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1235  կալանավորված քաղաքացի:

Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց, ապա նրանց մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ոստիկանությունից:

04.03.2012–04.05.2012թթ. ՀՀ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել ընդհանուր առմամբ 313 դատապարտյալ և կալանավորված անձ:

2011 թվականի նույն ժամանակահատվածում ազատ է արձակվել 324 դատապարտյալ և կալանավորված անձ:

Հայաստանի հանրապետության

արդարադատության նախարարի

մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյան»։

Նշենք, որ «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունն անդրադարձել էր մամուլի հրապարակումներին, որ իշխանությունները տարբեր քրեական տարրերի խոստանում են ազատ արձակել կալանքից, եթե նրանց բնակավայրերում ՀՀԿ-ն առավելագույն ձայներ ստանա: Ավելին, վերջին հրապարակումներում նշվում են կոնկրետ դեպքեր, երբ ազատազրկման դատապարտված անձինք գտնվում են ազատության մեջ։ Պարզաբանումների համար քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է ԱՆ–ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը