Դատելով ամեն ինչից՝ ընթացիկ տարին հավակնում է Հայաստանի ողջ պատմության ամենադրամատիկ և վճռորոշ իրադարձությունների հանգրվանը դառնալ: Եթե զարգացումները շարունակեն ընթանալ վերջին մեկուկես տարվա հունով, ապա հնարավոր է, որ մենք կլինենք հենց այն սերունդը, ում բախտ կվիճակվի դառնալ նոր Հայաստանի Հանրապետության ծննդյան ժամանակակիցը, ականատեսն ու նաև մասնակիցը: Սակայն, ամեն ինչ հերթով:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի երրորդ հանրապետության օրակարգային կարևորագույն հարցերը երկուսն են՝
ա) ազգային, որը վերջին հաշվով հանգում է թուրք հարևանների հետ հարաբերություններին,
բ) ներքաղաքական, որն, իր հերթին, սկսում և ավարտվում է ժողովրդավարության խնդրով՝ այստեղից ածանցվող բոլոր հասարակական, տնտեսական ու քաղաքական հարցերով հանդերձ:
Այս երկու հարցերն այնքան փոխկապակցված են, որ ցանկացած հետազոտող, փորձելով վերլուծել այս կամ այն հարցն առանձին վերցրած, անտեսելով մյուսը՝ անպայման ձախողելու է: Համայնապատկերն ամբողջությամբ ուվագծվում է այդ երկվորյակ հարցերի համատեղ դիտարկման արդյունքում միայն: Եվ, թերևս, օրինաչափ է, որ հենց այս երկու անլուծելի թվացող թնջուկների գրեթե միաժամանակյա հանգուցալուծումն էլ հանդիսանալու է այն նոր Հայաստանի անկյունաքարը, որի մասին պատկերացումներս կներկայացնեմ ստորև:
ՄԱՍ 1. ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ ՎԵՐՋԸ
Համաշխարհային պատմության մեջ պահպանվել է Ալեքսանդր Մակեդոնացու դերակատարմամբ առասպելը, երբ զորեղ նվաճողը, չկարողանալով քանդել Գորդյան կոչվող հանգույցը, թրի հարվածով է հաղթահարում դեպի Արևելք իր հաղթարշավը խոչընդոտող արգելքը: Այժմ տպավորությունն այնպիսին է, կարծես հայ-թուրքական գորդյան հանգույցը հենց այդպիսի թրի հարվածով է կտրվելու: Կտրողը սակայն այս դեպքում ոչ թե մեկն է, այլ՝ մի քանիսը: Եվ դժվար է ասել, թե որքան է կազմում Հայաստանի մասնաբաժինն այդ գործում: Մեկ բան արդեն իսկ ակնհայտ է. աշխարհի և տարածաշրջանի բոլոր պետությունները կամ շահագրգիռ են հայ-թուրքական սահմանի բացմամբ ու Ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորմամբ, կամ առնվազն չունեն որևէ լուրջ շահագրգռություն այդ գործընթացները վիժեցնելու համար: Հատուկ ընդգծեմ, որ, համենայն դեպս, այդպես է այս պահի դրությամբ:
Եվ այսպես, եթե «ֆուտբոլային» կնքված դիվանագիտությունը պսակվի հաջողությամբ, ամենաուշը մեկ տարուց մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահման Թուրքիայի հետ, և կնքված խաղաղության պայմանագիր կամ դրան նախորդող միջանկյալ փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ անորոշ ժամանակով պարզապես անհետանում է պատերազմի վտանգը Հայաստանի համար, մեր հարևանները դադարում են իրենց հայատյաց քարոզչությունն ու թշնամական վերաբերմունքը մեր հանդեպ: Նվազում, եթե չասենք չքանում, է մեր աներկբա կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը ձեռք է բերում կենսական նշանակություն ունեցող արյունատար անոթներ, որոնց շնորհիվ էապես շահեկան վիճակում է հայտնվում հատկապես տեղական արտադրությունը, այսինքն՝ նաև արտահանումը, իսկ ներմուծվող ապրանքները զգալիորեն էժանանում են, ինչից, բնականաբար, շահում է շարքային քաղաքացին:
Բացի դրանից, Հայաստանը լուրջ հնարավորություն է ստանում անմիջական մասնակիցը դառնալու տարածաշրջանային բազմամիլիարդ էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև վերածվում կարևոր հանգույցի՝ այդպիսով դառնալով լրջագույն ռեգիոնալ խաղացող:
Իսկ ի՞նչ ենք զիջում կամ կորցնում սրա դիմաց: Բոլորին է հայտնի, որ Թուրքիայի իշխանությունները մոտ երկու տասնամյակ հայտարարում էին, որ Հայաստանի շրջափակումը կվերացնեն և կսկսեն երկխոսություն միայն առաջ քաշվող երեք նախապայմանները վերջինիս կողմից կատարելուց հետո: Դրանք էին՝ զորքերը դուրս բերել «օկուպացված» ադրբեջանական տարածքներից, ճանաչել Թուրքիայի հանրապետության ներկայիս սահմանները՝ վերահաստատելով Կարսի պայմանագիրը, և հրաժարվել Ցեղասպանության ընդունման պահանջներից: Մինչդեռ հայկական կողմը շարունակ պնդում էր, որ պատրաստ է հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանների։ Ասել է, թե պատրաստ չէ ընդունել թուրքական նախապայմանները: Որքան էլ որ զարմանալի է, բայց ներկայումս Թուրքիան առերևույթ, այն էլ՝ միակողմանի վարչապետական հայտարարությունների տեսքով, շարունակելով խոսել միայն գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման մասին՝ որպես սահմանը բացելու նախապայման, իրականում, Հայաստանին հարկադրում է կատարել բոլոր երեք նախապայմանները:
Նախապայման 1: Այն, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման և համապատասխան փաստաթղթի շուրջ ամենաբարձր մակարդակով վճռորոշ հանդիպումները տեղի են ունենում հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ և ոչ առանց Թուրքիայի դեռևս անուղղակի մասնակցության՝ այլևս փաստ է: Բայց ավելի կարևոր է, թերևս, այն, որ երկու գործընթացների զուգահեռ ընթացքի մասին արդեն իսկ բացահայտ խոսում են բոլորը՝ սկսած թուրքերից և ադրբեջանցիներից, վերջացրած համանախագահներով և եվրոպացի դիվանագետներով: Ուստի կամ թուրքերն այդպես էլ ոչինչ չեն տա, մինչև չվերադարձվեն անվտանգության գոտու գոնե մեկ-երկու շրջան, ինչին հետագայում կհաջորդեն մյուս բոլորը, կամ կբացեն սահմանը Հայաստանի կողմից նմանատիպ պարտավորությունների ստանձման դեպքում:
Հետևանք 1: Արյան գնով վերցրած հողը հանգիստ վերադարձնում ենք երբեմնի թշնամուն՝ այդպես էլ չհստակեցնելով Լեռնային Ղարաբաղի կոնկրետ կարգավիճակը:
Նախապայման 2: Ապրիլի 22-ին ստորագրված աղմկահարույց «ճանապարհային քարտեզի» հայտարարումից օրեր անց թուրքական մամուլում հայտնվեց դրա ենթադրյալ բովանդակությունը, որը պարունակում էր նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումն ու Կարսի պայմանագրի վերահաստատումը: Այն, որ հայկական կողմից որևէ մեկը մինչ օրս այս փաստը չի ժխտել, ինքնին խոսուն է:
Հետևանք 2: Փաստացի մեկընդմիշտ հրաժարվում ենք այն տարածքներից, որոնք համարում ենք մեր պատմական հողերը՝ որևէ իրավական անցք անգամ չթողնելով հետագա սերունդներին՝ դրանք հետ վերադարձնելու համար:
Նախապայման 3: Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանը պարտավորվում է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ 1915 թ. «դեպքերի» ուսումնասիրության նպատակով՝ դրա համար ստեղծելով այդքան չարչրկված պատմաբանների հանձնաժողովը: Դա, ըստ էության, նշանակում է, որ որևէ երկրում, էլ չենք խոսում Թուրքիայի մասին, լուրջ չեն վերաբերվի պետական մակարդակով Մեծ եղեռնը ընդունելու հայերի հորդորներին, քանի որ հենց հայկական պետությունն ինքն է կասկածի տակ դնում Ցեղասպանության փաստը:
Հետևանք 3: Ուրանում ենք Ցեղասպանության փաստը և անարգում զոհերի հիշատակը:
Այս ամենով հանդերձ, սա այն գինն է, որ մենք վճարում ենք խաղաղության և բարեկեցության համար: Իսկ դրա կոնկրետ դրսևորումներին արեն բավականաչափ անդրադարձ կատարեցի:
Այստեղ տեղին է հիշել, որ այսօր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի իրականացրած արտաքին քաղաքականության գաղափարախոս է հանդիսանում ոչ այլ ոք, քան նրա երբեմնի ղեկավարն ու ներկայիս գլխավոր քաղաքական ախոյանը: Հենց Տեր-Պետրոսյանն է հարևանների հետ հարաբերությունները թեկուզ որոշակի զիջումների գնով կարգավորելու և զարգացման եվրոպական ուղին բռնելու թեզի կնքահայրը, թեև հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ իր նախագահության օրոք, թե՛ այժմ նա դեմ է Ցեղասպանության հարցում որևէ այլ զիջման, քան ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում այն չընդգրկելը: Եվ հենց այս կարևորագույն՝ հարևանների հետ հարաբերությունների հարցի շուրջ էր կայանում նրա և նրան հաջորդած Քոչարյանի կուրսերի առանցքային տարբերությունը, ինչն էլ պատճառ հանդիսացավ 1998 թ. առաջին նախագահի և նրա մտերիմների հրաժարականի համար: Ընդ որում, Քոչարյանը դաշնակացական մոտեցման ջատագովն էր, որը բխում է այն համոզմունքից, որ թուրքերը մեր բնական թշնամիներն են, և նրանց հետ ստատուս քվոն միանշանակ ավելի գերադասելի է, քան որևէ համաձայնություն կամ հաշտություն, առավել ևս՝ հողային ու բարոյական զիջումների գնով: Ավելին, այս դիրքորոշումը բնորոշվում է որպես պահանջատիրություն, այսինքն, ոչ միայն ոչինչ չի զիջում, այլև ինքն է հավակնում թուրքերից ստանալ զիջումներ:
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ ՀՅԴ այս դիրքորոշումը ավելի շատ բխում է պարզ ինքնապաշտպանական բնազդից, քանզի ազգային հարցերի լուծումից հետո նրանք փաստացի զրկվում են իրենց «գաղափարական» հզոր զենքից: Ամեն դեպքում փաստենք հետևյալը՝ և՛ տեսական, և՛ գործնական քաղաքականության մակարդակներում՝ գերիշխողը Հայաստանում եղել և մնում են հենց այս երկու գաղափարախոսությունները, որոնց բախումը հաճախ կանխորոշում է նաև երկրի ներքաղաքական օրակարգը: Ընդ որում, դրանք իրենց արմատներն ունեն նաև ընդհանուր փիլիսոփայական և աշխարհայացքային հարթություններում և հանդես են գալիս որպես ազատական և ազգայնական՝ միմյանցից ծայրահեղ տարբերվող, աշխարհընկալումների մասնավոր դրսևորում: Եթե դաշնակցության դիրքորոշումը հիմնված է ազգի՝ որպես բարձրագույն սուբստանցի գաղափարի վրա, ինչը ենթադրում է, որ ցանկացած քաղաքականություն պետք է ծառայեցվի հենց այդ աներևույթ միավորի և նրա կենսական արեալը հանդիսացող «էրգրի» հզորությանը՝ երկրորդ պլան մղելով այդ ազգի յուրաքանչյուր առանձին ներկայացուցչի, ապա ազատականների համար գերագույն արժեք է սահմանվում և տիեզերքի կենտրոնում դրվում կոնկրետ անհատը և նրա շահը, իսկ ազգային և պետական շահը դիտարկվում է անհատի շահերն առավելագույնս արդյունավետ սպասարկելու լույսի ներքո:
Ասվածի վկայությունն այս ուժերի վերաբերմունքն է մարտի մեկի դեպքերին: Դա հենց այն խորհրդանշական ջրբաժանն էր, որը վերջնականապես բացահայտեց հայ իրականության այս երկու դոմինանտ արժեքային համակարգերի իրական բնույթը՝ ցրելով բոլոր թյուր պատկերացումները նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:
Իհարկե, անգամ ամենամեծ երևակայության պարագայում դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը հարում է լիբերալ ճամբարին: Նրա մղումները բոլորովին այլ են: Դրանց մասին առանձնակի գունագեղ պատկերացումներ է տալիս 7or.am կայքէջի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի «Գորբաչովյան բարդույթ» հոդվածը, թեև այնտեղ հնչեցված գլխավոր եզրահանգումների հետ, մեղմ ասած, այդքան էլ համաձայն չեմ: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ամփոփել իմ կարծիքը Սարգսյան-Տեր-Պետրոսյան նույնականացման փորձերի վերաբերյալ, զուգահեռաբար արտահայտելով նաև Թևանյանի հետ ունեցած տարաձայնություններիս առանցքային կետերը, ապա պետք է ասեմ հետևյալը. Սարգսյանը Տեր-Պետրոսյանի՝ ձևը ընկալած, բայց բովանդակությանը անհաղորդ, դասերը վատ սերտած աշակերտն է, որին առաջնորդում են ոչ թե խաղաղ տարածաշրջանի հիմքերը դնելու և սեփական երկրի բարեկեցությունն ու հզորությունը ապահովելու վսեմ գաղափարները, այլ սեփական փառքի անհաղթահարելի մոլուցքն ու տասնապատիկ ավելի մեծ հարստությանը տիրանալու կուրացնող հեռանկարը:
Ամփոփում։ Հայ-թուրքական հարաբերությունների վերը նկարագրված արդյունքներն, իհարկե, հնարավոր են միայն դեպքերի զարգացման օպտիմալ սցենարի պարագայում: Սակայն, անշուշտ, առկա են և շատ հավանական է, որ էլի ի հայտ գան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնք կխանգարեն այս սցենարի իրականացմանը: Օբյեկտիվ գործոնների թվում են Թուրքիայի և Ադրբեջանի անկանխատեսելիությունը, Ռուսաստանի պահպանվող լծակները Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության վրա՝ որպես հաշտեցումից հետո ծնված բարիքները ի շահ յուր երկրի և ի վնաս մեր երկրի ծառայեցնելու միջոց և այլն: Հայաստանի ղեկավարության անհեռատես ու չափից դուրս զիջողական քաղաքականությունը, կլանային մտածողությունն ու գոյություն ունեցող համակարգը, մենաշնորհների պահպանումն ու անհավասար տնտեսական մրցակցությունը, երկրում ժողովրդավարության բացակայությունը, արդեն նշված ռուսական գործոնի հետ մեկտեղ, կարող են լինել այն անհաղթահարելի արգելքները, որոնք Հայաստանի քաղաքացուն թույլ չեն տա վայելել այդքան ծանր զիջումների գնով ձեռք բերված «քիրվայության» պտուղները:
ՄԱՍ 2. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Ահա հենց այստեղ է, որ պատմական, քաղաքական և հասարակական անհրաժեշտություն է առաջանալու՝ երկրում ազատ ու արդար ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձևավորելու, հետևաբար նաև ժողովրդավարական կարգերի հիմնաքարը դնելու համար: Չգիտեմ՝ որքանով խորն էր գիտակցված ասվածը, բայց Սերժ Սարգսյանն ի լուր աշխարհի վերջերս հայտարարեց, որ հրաժարական կտա նախագահի պաշտոնից և կհեռանա քաղաքականությունից, երբ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը (բայց ոչ, ասենք, անկախությունը) և այդպիսով կլուծվի Ղարաբաղյան հիմնահարցը: Ինձ համար գոնե ակնհայտ է, որ նա այդ, ինչպես նաև վերը շարադրված մյուս ազգային, հարցերը լուծելու պատմական առաքելություն է վերցրել իր վրա: Ու այս ֆոնի վրա միանգամայն հավատ է ընծայում նրա այս անչափ ուշագրավ հայտարարությունը, թեև թերահավատների փաստարկներն, ակնհայտորեն, ավելի շատ կլինեն անշուշտ:
Ամեն դեպքում, մի պահ պատկերացնենք, որ Սարգսյանը հրաժարական չի տալիս և շարունակում է կառավարման այն մեթոդները, որով առաջնորդվել է իր նախորդը և որոնց առանձնապես չի դավաճանել նաև ինքը: Եթե հաշվի առնենք, որ առաջին նախագահի քաղաքականություն վերադառնալուց և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի հիմնումից հետո՝ երկրում իշխանությանը իրական այլընտրանք է ձևավորվել, ապա կարծեմ Սերժ Սարգսյանը մեթոդների մեջ ընտրություն կատարելու առանձնապես մեծ հնարավորություն չունի: Նա ստիպված է շարունակել ռեպրեսիվ միջոցներ կիրառել ընդդիմության հետ պայքարում, կեղծել ընտրությունները, անպատիժ թողնել ռեժիմի հիմնասյունը հանդիսացող տարատեսակ օլիգարխների, պաշտոնյաների, ուժայինների, նրանց զարմիկների ու սանիկների ամենօրյա օրինազանցությունները՝ ավելի խորացնելով մարտի մեկից հետո սկիզբ առած հասարակական ճգնաժամը:
Յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ ազգային հարցերի լուծումից հետո՝ կառավարման այսպիսի համակարգը այլևս դառնալու է ժամանակավրեպ և անգործունակ: Ուստի, օրեցօր հզորացող քաղաքացիական հասարակության ճնշման ներքո՝ վարչախումբն, ի վերջո, ստիպված է լինելու հանձնել իշխանությունը: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ընդդիմության ձեռքերը շատ ավելի ազատ են լինելու պատերազմի վտանգի բացակայության պարագայում, քան եղել են մինչ այժմ, երբ ցանկացած ավելորդ քաղաքական ակտիվության գինը կարող էր լինել նոր պատերազմը և անդառնալի մարդկային ու հողային կորուստները:
Հատուկ չեմ անդրադառնում այս հարցում արտաքին գործոնների ազդեցությանը, որովհետև նախ՝ դժվար թե երբևէ գործ ունենանք Ռուսաստանի և Արևմուտքի միասնական մոտեցման հետ (իսկ Ռուսաստանի հակադրվելը արդեն լուրջ խոչընդոտ է), բացի այդ, ցանկացած՝ նույնիսկ ամենահամառ արտաքին ուժ, չի կարող հաշվի չնստել տվյալ երկրի հասարակական տրամադրությունների և մի ստվար զանգվածի պերմանենտ քաղաքական ակտիվության և պայքարի հետ: Սակայն ամենալուրջ փաստարկը, թերևս, այն է, որ յուրաքանչյուր, անգամ ամենալեգիտիմ իշխանությունը, ազգային հարցերը համապատասխան զիջումների գնով լուծելուց հետո, հայտարարվելու է դավաճան և պարզապես «փչանալու է»: Անգամ ամենաթունդ լիբերալների համար չափազանց ցավոտ է լինելու հող վերադարձնելու փաստը:
Քոչարյանի օրոք՝ ազգային հարցերում անզիջում կեցվածքը եղել է յուրացված իշխանության միակ արդարացումը և լեգիտիմության աղբյուրը: Կարծում եմ, հենց այս հարցերի չլուծվածությունն է, որ թույլ չի տվել և չի տալիս Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին իրականացնել այդքան սպասված իշխանափոխությունը՝ չնայած մի քանի իրական հնարավորություններին: Դրա պատճառները երկուսն են: Նախ, նա արդեն իսկ պատմության մեջ մտել է որպես արցախյան պատերազմը հաղթած և հողերը ազատագրած նախագահ և բնականաբար ամենևին չի ուզում մնալ որպես նույն այդ հողերը վերադարձրած նախագահ, որի պատճառով էլ ժամանակին հրաժարական տվեց: Երկրորդ. ժողովրդավարական ալիքի վրա գալով իշխանության՝ նա, ինչպես արդեն նշեցի, անմիջապես «կփչանար», եթե աներ այն, ինչը հիմա պատրաստվում է անել իր հակառակորդը, որի հետևանքով անմիջապես կվարկաբեկվեին ժողովրդավարական գաղափարները և կրկին իշխանության կգային ազգայնական ուժերը՝ վերականգնելով ավազակապետական կարգերն ու առնվազն մեկ տասնամյակով կրկին հետաձգելով ժողովրդավարական բարեփոխումները երկրում: Երկու առումներով էլ Սերժ Սարգսյանը նվեր է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Հայաստանի ժողովրդի համար, քանի որ նա, լինելով ամենամերժված և ոչ լեգիտիմ ղեկավարը, թերևս, ողջ հայոց պատմության ընթացքում, իրեն սիրահոժար կերպով զոհաբերում է մինչև վերջ՝ այդպիսով գործունեության ազատ դաշտ ստեղծելով իրենից հետո եկող ժողովրդավարական ուժերի համար: Այս լույսի ներքո կատարյալ սնանկ է այն տեսակետը, իբր ընդդիմությունը և իշխանությունը միևնույն մոտեցումն ունեն արտաքին քաղաքական կուրսի առումով, հետևաբար նրանց միջև տարբերություն չկա: Ի դեպ, հարկ է հիշել նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ եկավ ձեռքին ունենալով երկու դրոշ՝ հաշտեցում հարևանների հետ և ժողովրդավարություն, ինչը 100 տոկոսանոց այլընտրանք էր հանդիսանում Քոչարյանի 10 տարվա քաղաքականությանը: Սա նշանակում է, որ ամեն դեպքում նա պատրաստ էր անձամբ գնալ դավաճանի խարան ձեռք բերելու ինքնազոհական ճանապարհով, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Սարգսյանի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո, նրան ստիպեց սպասել և շագանակները կրակից հանել ուրիշի ձեռքերով: Այսպիսով, գրոսմայստեր ընդդիմադիրի ձեռքում այժմ մնացել է ընդամենը մեկ դրոշակ՝ ժողովրդավարության դրոշակը, իսկ մյուսը՝ վաղուց արդեն Սարգսյանի ձեռքում է:
Եվ այսպես, իշխանությունը վաղ թե ուշ անցնելու է ՀԱԿ-ին, որին էլ բաժին է ընկնելու երկրի համար ծայրաստիճան կարևորություն ներկայացնող ներքին խնդիրների կարգավորման հարցը. ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորում, հանրային կյանքի ապաքրեականացում, տնտեսության դեմոնոպոլիզացիա, հետևողական պայքար հովանավորչության, կոռուպցիայի և անպատժելիության դեմ, արդարադատության համակարգի առողջացում, պետական ապարատի համալրում ազնիվ և նվիրված մարդկանցով, բնակչության սոցիալ-տնտեսական հրատապ հարցերի անհապաղ լուծում, հավասար հնարավորությունների ստեղծում բոլոր քաղաքացիների համար։ Սա է միջոցառումների այն ամենևին ոչ ամբողջական ցանկը, որը պետք է դրված լինի Հայաստանի նոր վարչակազմի սեղանին: Միայն քաղաքական մեծագույն կամքի դրսևորման, հետևողական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի արմատախիլ անել հասարակական անհաղթահարելի թվացող արատների փունջը և երկրում ձևավորել միանգամայն նոր բարոյահոգեբանական մթնոլորտ ու քաղաքական մշակույթ:
Էդգար Առաքելյան
ՀԱԿ համակիր
Հ.Գ.։ Հոդվածս կարելի է ընկալել և՛ որպես գործընթացների վերլուծության հիման վրա արված քաղաքական կանխատեսում, և՛ որպես տեսլական, որը քաղաքական ուժերը կարող են համատեղ օգտագործել՝ հոդվածում արծարծվող երկու գլոբալ հարցերը հնարավորինս օպտիմալ լուծելու համար:
Հայաստան 2009. երկու գետի խառնարանում