Մաշտոցի պուրակի մեր պայքարի նպատակն էր հանրային տարածքի և հանրային սեփականության վերանվաճումը, օրինականության վերականգնումը և մեր սահմանադրական իրավունքների կենսագործումը:
Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության: Այս իմաստով նախագահը լիազորություններ չունի քաղաքային իշխանություններին ցուցումներ տալու: Մայիսի 1-ին Մաշտոցի պուրակ կատարած Ձեր այցի ժամանակ Դուք չկատարեցիք Ձեր լիազորությունները որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր` չանդրադառնալով ՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, կրպակների տեղադրման հետ կապված անօրինականություններին, մեր պայքարի 80 օրերի ընթացքում ոստիկանության գործադրած բռնություններին և ոչ իրավաչափ գործողություններին:
Նվիրում ենք Ձեզ ՀՀ Սահմանադրությունը որպես հիշեցում, որ Դուք հանդիսանում եք նրա երաշխավոր և պարտավոր եք Ձեր բոլոր գործողություններում առաջնորդվել բացառապես Սահամանադրության գերակայությամբ:
Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ
Նվեր նախագահին
Հարգելի պարոն Սարգսյան,