Լրահոս

04.05.2012 23:39


Տեր-Պետրոսյանը հանդիպել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ

 Մայիսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

 Նախագահ Տեր-Պետրոսյանը դիտորդներին է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ իր նկատառումները, հատկապես ընդգծել է ընտրացուցակների ուռճացվածության խնդիրը` դա համարելով ընտրակեղծիքների հիմնական պահուստը:

 

Առաջին նախագահը նաև պատասխանել է դիտորդական առաքելության անդամների հարցերին:

 Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը