Լրահոս

04.05.2012 23:36


Հրապարակում տեղի ունեցածի առթիվ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

Հրապարակում տեղի ունեցածի առթիվ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

 ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:

Ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ և քննարկվեց գործողությունների ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը