«Անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը»
Մենք շնորհավորում ենք Երևանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առիթով։ Համոզված ենք, որ կանաչապատ և գեղեցիկ Երևանը կարևոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։ Հաջորդ սերունդների առջև բոլորիս պարտականությունն է՝ պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականությանը: Մենք ողջունում ենք երիտասարդ գործիչներին, ում ազնիվ և հետևողական պայքարը Մաշտոցի այգում հանրության շահերը և բնական միջավայրը պաշտպանելու համար տվեց շոշափելի արդյունք։ Իրենց ուսերին վերցնելով Հայաստանում Սահմանադրության պահպանման պատվաբեր առաքելությունը, երիտասարդությունը փաստացի կատարած իր արարքներով բոլորիս հույս և հավատ ներշնչեց մեր երկրի ապագայի նկատմամբ։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն լրագրողներից, ովքեր անտեսելով անձնական անվտանգության սպառնալիքները, Մաշտոցի այգում ծավալվող իրադարձությունների ժամանակ կատարեցին իրենց լրագրողական պարտքը։ Նրանց կողմից քաղաքացիական պայքարի անաչառ և օպերատիվ լուսաբանումը մեծագույն դեր խաղաց դրական արդյունքի հասնելու գործում։ Մենք արձանագրում ենք, որ Մաշտոցի այգում տաղավարների ապոմոնտաժումով պետության և քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիների միջև վեճը չի հանգուցալուծվել։ Մենք վստահ ենք, որ ոստիկանության կողմից հարուցված և նախապատրաստվող վարչական ու քրեական գործերով փաստերի բազմակողմանի, լրիվ և անաչառ հետազոտումը դատական ատյաններում լույս կսփռի պետության պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վրա:
Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն էր կոտրել իշխանության այն կարծրատիպը, թե նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվելու հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։ Այդ նպատակին մենք հասանք։ Իշխանությունների գործողությունները Մաշտոցի այգում ցույց տվեցին, որ վարչախումբը ի վիճակի չէ պահպանել Սահմանադրությունն ու ապահովել մարդու անքակտելի իրավունքների իրացումը Հայաստանում։ Անօրինական սեփականության պաշտպանությունը վարչախմբի համար մնում է իշխանության պահպանմանը միտված հիմնական քաղաքական գործիքներից մեկը։ Այսօր մենք մեր առջև դնում ենք նոր նպատակ՝ ի չիք դարձնել հասարակության մեջ դեռ առկա այն կասկածները, որ իշխանություներին, միևնույն է, հաջողվելու է անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ և երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի։ Այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը։ Ուստի մենք համալրելու են մեր շարքերը և շարունակելու ենք հետևողականորեն պայքարել ցանկացած ապօրինության դեմ` աջակցելով այս գործին միտված յուրաքանչյուր նախաձեռնությանը:
«Անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը»
Մենք շնորհավորում ենք Երևանի հանրությանը Մաշտոցի այգին համայնքին վերադարձնելու առիթով։ Համոզված ենք, որ կանաչապատ և գեղեցիկ Երևանը կարևոր նախադրյալներից մեկն է մեր երեխաների երջանիկ մանկության համար։ Հաջորդ սերունդների առջև բոլորիս պարտականությունն է՝ պատասխանատվությամբ վերաբերվել համայնքային սեփականությանը:
Մենք ողջունում ենք երիտասարդ գործիչներին, ում ազնիվ և հետևողական պայքարը Մաշտոցի այգում հանրության շահերը և բնական միջավայրը պաշտպանելու համար տվեց շոշափելի արդյունք։ Իրենց ուսերին վերցնելով Հայաստանում Սահմանադրության պահպանման պատվաբեր առաքելությունը, երիտասարդությունը փաստացի կատարած իր արարքներով բոլորիս հույս և հավատ ներշնչեց մեր երկրի ապագայի նկատմամբ։
Մենք շնորհակալ ենք բոլոր այն լրագրողներից, ովքեր անտեսելով անձնական անվտանգության սպառնալիքները, Մաշտոցի այգում ծավալվող իրադարձությունների ժամանակ կատարեցին իրենց լրագրողական պարտքը։ Նրանց կողմից քաղաքացիական պայքարի անաչառ և օպերատիվ լուսաբանումը մեծագույն դեր խաղաց դրական արդյունքի հասնելու գործում։
Մենք արձանագրում ենք, որ Մաշտոցի այգում տաղավարների ապոմոնտաժումով պետության և քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիների միջև վեճը չի հանգուցալուծվել։ Մենք վստահ ենք, որ ոստիկանության կողմից հարուցված և նախապատրաստվող վարչական ու քրեական գործերով փաստերի բազմակողմանի, լրիվ և անաչառ հետազոտումը դատական ատյաններում լույս կսփռի պետության պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վրա:
Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն էր կոտրել իշխանության այն կարծրատիպը, թե նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվելու հանրության առջև ունեցած իր պարտականություններին և չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։ Այդ նպատակին մենք հասանք։
Իշխանությունների գործողությունները Մաշտոցի այգում ցույց տվեցին, որ վարչախումբը ի վիճակի չէ պահպանել Սահմանադրությունն ու ապահովել մարդու անքակտելի իրավունքների իրացումը Հայաստանում։ Անօրինական սեփականության պաշտպանությունը վարչախմբի համար մնում է իշխանության պահպանմանը միտված հիմնական քաղաքական գործիքներից մեկը։ Այսօր մենք մեր առջև դնում ենք նոր նպատակ՝ ի չիք դարձնել հասարակության մեջ դեռ առկա այն կասկածները, որ իշխանություներին, միևնույն է, հաջողվելու է անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները։
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում բարեկեցիկ և երջանիկ կյանքով ապրելու իրավունք ունի։ Այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել մեր երկրում կարծրացած` սակավաթիվ մարդկանց կողմից հասարակության հաշվին հարստանալու արատավոր երևույթը։ Ուստի մենք համալրելու են մեր շարքերը և շարունակելու ենք հետևողականորեն պայքարել ցանկացած ապօրինության դեմ` աջակցելով այս գործին միտված յուրաքանչյուր նախաձեռնությանը:
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբ