Լրահոս

04.05.2012 19:03


Ֆինանսների նախարարությունում տեղի կունենա Աուդի­տո­­րական ծառայությունների իրականացման լի­ցեն­զա­վորման՚ հանձնաժողովի հերթական նիստը

Ֆինանսների նախարարությունում տեղի կունենա Աուդի­տո­­րական ծառայությունների իրականացման լի­ցեն­զա­վորման՚ հանձնաժողովի հերթական նիստը

Ս. թ. մայիսի 10-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք Ադամյան 1) տեղի կունենա Աուդի­տո­­րական ծառայությունների իրականացման լի­ցեն­զա­վորման՚ հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում
1. «Գարանտ Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության պահանջները խախտելու համար ՙԳարանտ Աուդիտ՚ ՍՊԸ-ի նկատմամբ 19.04.2012թ. հարուցված վարչական վարույթի վերաբերյալ  գործը:

2. ՀՀ ֆինանսների նախարարի 13.03.2012թ. թիվ 216-Ա հրամանի համաձայն ՙՍՕՍ-Աուդիտ՚ ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 26.04.2012թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա ՙՍՕՍ-Աուդիտ՚ ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հարցը:

3. ՙԷՍ ԿԱ ԷՍ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ՚ ՓԲԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման թիվ ԱԾ 091  լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ 02.05.2012թ. դիմումը (հիմք` «Լիցենզավորման մասին՚ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի  1-ին մասի 9-րդ կետ և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «բ»կետ»։

Այս խորագրի վերջին նյութերը