ՀՀ արտաքին քաղաքականության սխալները արտգործնախարարի անգրագիտությունի՞ց է
«Նոր Հայաստան» կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Էլեոնորա Մանանդյանի և նախագահության անդամ Գայանե Եսայանի, պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցող ակցիայի շրջանակներում՝ նախարարության շենքի դիմացի ծառից նրանք կախել էին փուչիկներ՝ «Առանց Նախապայմանների», «Ֆուտբոլային դիվանագիտություն», «Ճանապարհային քարտեզ», «Տնտեսական զարգացում», «Առաջընթաց» մակագրությամբ։
-Փուչիկները նվիրում ենք նախարարությանը և ասում ենք, որ նրանք որոշ կարևոր արտահայտություններ ուղղակի դարձրել են փուչ՝ Ազգային շահ, Հայ Դատ, Հայանպաստ քաղաքականություն, Ազգային Անվտանգություն, ԱԳՆ արժանապատվություն,-ասել է Էլեոնորա Մանանդայնը։
-Այսօր բոլորը վախենում են. և՛ Ազգային ժողավում նստած պատգամավորները, և՛ լրագրողները, որոնց իրար ետևից ծեծեցին։ Մենք հատուկ երկուսով ենք արել ակցիան, որ ոչ մեկի չկարողանան ոչինչ ասել։ Մենք՝ ես և Գայանե Եսայանը, որևէ ճնշումից չենք վախենում,-ասել է նա։
Այն հարցին, թե ԱԳՆ-ն որոշումներ կատարող գերատեսչություն է, ինչո՞ւ են պահանջում նախարարի հրաժարականը, Էլ. Մանանդյանը պատասխանել է
-Շատ կարևոր է հիշել, որ ոչ միայն կազմակերպիչը, այլև բոլոր իրականացնողներն են պատասխանատու, այդ իմաստով ես կարծում եմ, որ այն քաղաքակն ուժերը, որոնք լռում են՝ որոշակի ձևով պատասխանատու են, արտգործնախարարը նույնպես։ Նախագահի հրաժարականը չեմ պահանջում, որովհետև, ասենք, անմեղության կանխավարկած կա և հույս ունենք, թեկուզ մեզ խափելով, որ դա գուցե ԱԳՆ անգրագիտությունից է։ Համենայն դեպս այսօր մենք արտգործնախարարի հրաժարականն ենք պահանջում,-նշել է նա։