ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարները քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում հայ-ղազախական հարաբերություններում զգալի ակտիվություն է դիտվում, ինչի վկայությունն է նաև վերջերս, ս.թ. մայիսի 12-ին, Երևանում կայացած հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։ Զրուցակիցների համոզմամբ, նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրագործումը լավ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և կապերի սերտացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ։
Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։