Լրահոս

17.01.2011 16:38


Ադրբեջանի և Լատվիայի նախագահները ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ադրբեջանի և Լատվիայի Հանրապետության նախագահներ Իլհամ Ալիևն ու Վալդիս Զատլերսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Կողմերն ընդծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ Մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի երեք սկզբունքների համապատասխան։

Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող ջանքերին՝ կողմերը շեշտել են այս ուղղությամբ ավելի արդյունավետ ու վճռական քայլերի ընդունման անհրաժեշտության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը