Լրահոս

02.05.2012 11:21


Իսրայելի նախկին նախագահին բանտում «կոտրել» են

Իսրայելի նախկին նախագահին բանտում «կոտրել» են

Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կավացը, ով սեռական հանցագործության համար դատապարտել է 7 տարվա ազատազրկման, վերջապես համաձայնել է հագնել դատապարտյալի նարնջագույն հագուստը: Այսպիսով ավարտվել է նախկին նախագահի կողմից հայտարարված՝ մոտ կես տարի տևող «սկզբունքների պատերազմը» բանտային վարչության դեմ: Քրեակատարողական կանոններին հետևելու Կավացի հանկարծակի համաձայնությունը բացատրվում է նրանով, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու Իսրայելի նախկին նախագահի որդու հարսանիքը, և նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի կարողանա ներկա գտնվել հարսանյանց արարողությանը։  Որպեսզի Կավացին թույլատրվի մեկ օրով բացակայել բանտից, նա պետք է կատարի քրեակատարողական հիմնարկում  սահմանված պահանջները:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Մոշե Կավացին վերջնականապես արգելել են դուրս գալ  խցից առանց հատուկ բանտային հագուստի: Ավելի վաղ Կավացին թույլատրվել էր  կոստյում և փողկապ կրել հարազատների հետ հանդիպման ժամանակ, սակայն այդ «հանդուրժողությունը» սահմանված էր ընդամենը երեք ամիս ժամկետով: 

Այս խորագրի վերջին նյութերը