Աֆղանստանից Օբամայի մեկնելուց հետո Քաբուլում երկու պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն երկու պայթյուն է որոտացել երկրից ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի հեռանալուց մի քանի ժամ անց։ Պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով։ Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչի նպատակակետը եղել է օտարերկրացիների հյուրանոցը։ Առնվազն 6 մարդ զոհվել է, 17–ը՝ վիրավորվել։
Տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը։ Թալիբների հայտարարության մեջ ասվում է, որ երկրորդ ռումբը պայթեցվել է ռազմակայանի մոտ, և որ ահաբեկիչներին հաջողվել է մուտք գործել ռազմակայանի տարածք։ Սակայն Աֆղանստանի ՆԳ նախարարությունը հերքել այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ ռամաբազայի մոտ գործել է ընդամենը մեկ ահաբեկիչ։
Քաբուլի ԱՄՆ դեսպանատունը տագնապ է հայտարարել և աշխատակիցներին կոչ է արել չհեռանալ դեսպանատան տարածքից ու հեռու մնալ պատուհաններից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չհայտարարված այցով ժամանել էր Աֆղանստան։ Օբաման Աֆղանստանում է եղել 7 ժամ, ստորագրել է ԱՄՆ–ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիրը և հանդիպել է Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորականների հետ։