Լրահոս

22.05.2009 17:37


Դավիթ Հակոբյան. «Խախտումներն ավելի ձեռնտու են ընդդիմությանը»

Դավիթ Հակոբյան. «Խախտումներն ավելի ձեռնտու են ընդդիմությանը»

Մասնագիտությամբ բժիշկ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ  հիվանդները, անգամ ամենաանձնական գաղտնիքները, առաջին հերթին կիսում են բժշկի հետ։ Ժողովուրդն իրեն ասում է. «Այլևս այս հանրապետականների ճորտը լինել չեմ ուզում։ Վե՛րջ»։

Դ. Հակոբյանն ասել է, որ ընդդիմությունը «նժույգի վրա է» և հեշտությամբ ու փառքով կվերցնի քաղաքապետի ինստիտուտը.

-Իշխանությունը վերցնելու լավագույն հնարավորությունն է։ ՀԱԿ-ը ձայների 65-70 տոկոսը կստանա։ Իսկ իշխանությունների կողմից խարդախությունների կիրառումն ավելի օգուտ է ընդդիմությանը. արտահերթ նախագահական ընտրություններն ակնառու կդառնան։

Մարքսիստական կուսակցության նախագահը նշել է նաև, որ թեկնածուներից որևէ մեկը քաղաքապետի պաշտոնի առանցքային գործառույթների մասին տարրական պատկերացումներ չունի։

-Ես խոսում եմ բոլոր ուժերի մասին։ Բայց իր գրագիտությամբ, քաղաքական  անցուդարձի իրական, սթափ և գրագետ վերլուծությամբ հատկապես աչքի է ընկնում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա պատմական ճշմարտություն է։

Այս խորագրի վերջին նյութերը