ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ:
Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ մեկ տասնամյակ շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով:
Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաև մեր մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով: Ձեր հետևողական աշխատանքի և անմնացորդ նվիրման շնորհիվ կրկին մի նոր սերունդ կյանք է մտնում՝ իր հետ տանելով ձեր պատգամները: Համոզված եմ, որ 2009 թվականի շրջանավարտների շուրթերից հնչող երախտիքի խոսքերին այսօր մեծ պատրաստակամությամբ ու խոնարհումով միանում են ձեր բոլոր աշակերտները:
Սիրելի՝ շրջանավարտներ,
Շուկայական հարաբերությունների դարաշրջանում գիտելիքն է միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը: Կուտակեք այն ողջ կյանքի ընթացքում՝ հարթելով կյանքի ճանապարհը՝ որպես մասնագետ, քաղաքացի, մարդ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություն բոլոր նախաձեռնություններում: