Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության կարծիքը ներկայացնող Գալուստ Սահակյանը, անդրադառնալով բուռն քննարկումների տեղիք տված հարկային փաթեթին, ասել է, թե դրական է գնահատում պատգամավորների ակտիվությունը։
-Սակայն, նորից հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին տեղավորվել այդ ինքնաբուխ քննարկումների արանքում և ասել, թե կառավարությունն ու խորհրդարանը նույն թիմն են։ Պետք է նրանց հուսախաբ անեմ, որովհետև երկու օրենքն էլ անցնելու են, բայց՝ պատգամավորների առաջարկությունների հիման վրա, բայց՝ ավելի լավ օրենքների տեսքով։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարկային փաթեթի վերաբերյալ ասել է, թե իրենք ճանապարհ են որոնում, որպեսզի կարողանան մեծ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողություն սահմանել։
-Սա չի նշանակում, թե մեր երկրում կան հատուկ խմբավորումներ կամ սրիկաներ, և մենք փորձում ենք նրանց բացահայտել։
Գալուստ Սահակյանը ևս մեկ անգամ վստահաբար ասել է, որ հարկային փաթեթի մասին օրենքն Ազգային ժողովում «անցնելու» է։
Գալուստ Սահակյան.«Հարկային փաթեթն անցնելու է»