Լրահոս

22.05.2009 16:25


Արա Նռանյան. «Ներկայացված փաթեթը ստվերի դեմ պայքարի հետ որևէ կապ չունի»

Արա Նռանյան. «Ներկայացված փաթեթը ստվերի դեմ պայքարի հետ որևէ կապ չունի»

«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, խոսելով ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված հարկային փաթեթի մասին, ասել է, որ այն ստվերի դեմ պայքարի հետ որևէ կապ չունի.

-Այս փաթեթը կառավարության կողմից նախկինում ներկայացված բոլոր փաթեթներից յուրահատուկ  էր նրանով, որ այս անգամ Ազգային ժողովում չգտնվեց գոնե մեկ պատգամավոր, որը կողմ լիներ։ Կառավարության կողմից սա հերթական անգամ օրենքի խախտում էր, երբ իրենք փաթեթի տեսքով ներկայացրեցին մի քանի օրենքներ, որոնք, սակայն, իրար հետ որևէ կապ չունեն։ Կառավարությունն ասում է, թե նպատակը ստվերի դեմ պայքարն է, սակայն ներկայացված փաթեթը ստվերի դեմ պայքարի հետ որևէ կապ չունի։ Խոսքը բիզնեսի վերահսկման մասին է։ Տեսուչները ոչ թե ստուգումներ են անցկացնելու, այլ կոմպրոմատ են հավաքելու։ Սա դասական կապիտալիստական մոնոպոլիզմ է։

Արա Նռանյանի խոսքերով՝ նման օրինագծի ընդունումը լուրջ խնդիրներ կառաջացնի տնտեսական դաշտում, քանի որ այն ամբողջությամբ կընկնի վերահսկողության տակ, և այդ պարագայում տնտեսական մրցակցության մասին խոսելն անգամ ավելորդ կլինի։ 

Նա նաև նշել է, որ իրենք փաթեթի վերաբերյալ հանդես են եկել բազմաթիվ առաջարկներով, որոնք կառավարությունը մերժել է, ինչը հիմք է տվել կասկածելու ստվերի դեմ պայքարելու կառավարության նպատակին։

Այս խորագրի վերջին նյութերը