Լրահոս

22.05.2009 16:26


Արծվիկ Մինասյան. «Եթե մենք արագընթաց կարգով չկասեցնենք այս բանակցությունները, կարող ենք ավելի վատ ու վնասակար հետևանքներ ունենալ»

Արծվիկ Մինասյան. «Եթե մենք արագընթաց կարգով չկասեցնենք այս բանակցությունները, կարող ենք ավելի վատ ու վնասակար հետևանքներ ունենալ»

-Չի կարելի, ֆուտբոլային դիվանագիտությանը զոհ գնալով, ըստ էության, Թուրքիային հնարավորություն տալ, որ  ինքն իր միջազգային պարտավորությունը վերածի իրավունքի։ Առայսօր սահմանների չբացվելը, ինչպես նաև թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անընդհատ արվող հայտարարությունները վկայությունն են, որ իսկապես մենք ֆուտբոլային դիվանագիտության մեջ զիջումներ ենք կատարել։ Եթե մենք արագընթաց կարգով չկասեցնենք այս բանակցությունները, կարող ենք ավելի վատ ու վնասակար հետևանքներ ունենալ,-քառօրյային հաջորդող ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորն ասել է, թե կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալն ու ընդդիմություն դառնալը՝ պատճառաբանված արտաքին հարաբերություններում ստեղծված իրավիճակով, նպատակ ունի կանխարգելել, կասեցնել իշխանությունների հնարավոր սխալը։

-Ազգային այս  հարցերում սխալ թույլ տալը կարող է պահանջել բազմաթիվ  սերունդներ, բազմաթիվ ջանքեր, ու նաև՝ բավական երկար ժամանակ։ Դա՝ լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում կարող է անդառնալի լինել։

Այս խորագրի վերջին նյութերը