Մարտի 1–ի գործով դատապարտվածներին համաներում կշնորհվի՞
«7օր»-ի հարցին, թե նախագահի համաներումը կանդրադառնա՞ մարտի 1-ի գործով դատապարտվածների վրա, Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը պատասխանել է.
-Կարող եմ ենթադրել, որ դա կանդրադառնա որոշակի հանցանք կատարած մարդկանց վրա։ Որովհետև մարտի 1-ի հետ կապված՝ մարդիկ գործել են տարբեր հանցանքներ և տարբեր պատիժներ ունեն։ Մի մասի վրա կանդրադառնա ճիշտ այնպես, ինչպես այդ նույն հանցանքը կատարած այլ մարդկանց վրա։ Այսինքն՝ հանցակազմի հետ պետք է կապված լինի և ոչ թե՝ օրվա և ժամի։
Իսկ այն, որ նախագահը համաներում կշնորհի, Գ. Միանսյանը լիովին հնարավոր է համարում, քանի որ կարծում է, որ ցանկացած տոնի ժամանակ համաներումներն արտառոց երևույթ չեն։