Լրահոս

17.01.2011 16:25


Լատվիայի ներքին գործերի նախարարը հրաժարվել է Լուժկովին բնակության իրավունք տրամադրել

Լատվիայի ներքին գործերի նախարարը հրաժարվել է Լուժկովին  բնակության իրավունք տրամադրել

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Լատվիայի ներքին գործերի նախարար Լինդա Մուրնիեցը տարակուսանք է հայտնել, թե մերձբալթյան այդ երկրում  Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին բնակության իրավունք կտրամադրեն։

Մուրնիեցի խոսքերով՝ Լուժկովն արժանի չէ բնակության իրավունք ստանալու, քանի որ Լատվիայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի։

-Նման կարգավիճակ նախկին քաղաքապետը ամենայն հավանականությամբ չի ստանա,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Լատվիայից խնդրել էր իրեն բնակության իրավունք տրամադրել, իսկ Լատվիայի ոստիկանությունն էլ հայտարարել էր, թե իրենք անցել են այդ դիմումի քննարկմանը։

Ինչպես հստակեցնում է լատվիական «Delfi» ինտերնետ պարբերականը, Մոսկվայի նախկին քաղաքապետը Լատվիայում բնակության իրավունք ստանալու համար «Rietumu bank»-ի հաշվին ներդրել է անհրաժեշտ 200 000 լատ գումարը (շուրջ 400 000 դոլար)։

Բացի այդ, Լատվիայում Լուժկովն անշարժ գույք ունի։

Այս խորագրի վերջին նյութերը