Վահան Հովհաննիսյան. «Թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»
«Թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»,–երեկ երիտասարդների հետ ՀՅԴ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ նշեց է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն այդ հարցում համագործակցում է իշխող կոալիցիան ներկայացնող ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Բա ո՞ւմ հետ համագործակցեինք, եթե մյուս կուսակցությունները հրաժարվեցին ստեղծել միասնական շտաբ։ «Ժառանգությունը», որն ամենաընդդիմադիր ուժն է Հայաստանում, ինչո՞ւ Հայաստանում, ողջ աշխարհում, հրաժարվեց աշխատել շտաբում, պահանջելով կուսակցությունների առաջնորդների ստորագրությունը: Ի՞նչ է դա փոխում, եթե փաստաթղթում ստորագրությունը կուսակցության անունից է: Ինձ համար, օրինակ, միևնույն է, թե ով է ստորագրել այդ փաստաթուղթը, եթե այն կուսակցության անունից է: Մենք դիրք չենք բռնում, ասելով, թե սրանք մեզ դուր են գալիս, սրանք` ոչ: Միայն այս հարցում մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

7or.am