Գագիկ Ծառուկյան. «Աշխատող մարդուն ոչ ոք իրավունք չունի խանգարելու» (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումն այս անգամ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում էր:
Հանդիպմանը մասնակցում էին համայնքի հազարավոր բնակիչներ, ովքեր հավատում են ԲՀԿ-ին և առաջիկա ընտրություններում իրենց քվեն վստահելու են հենց այս քաղաքական ուժին: «Աշխատող մարդուն ոչ ոք իրավունք չունի խանգարելու: Փոքր և միջին բիզնեսը մեր երկրի հիմնական ողնաշարն է, և մեր ժողովրդի 45-ից 55 տոկոսը պետք է զբաղվի փոքր և միջին բիզնեսով: Անհատը, երբ միայն ինքն է զբաղվում բիզնեսով, պետք է հարկերից ազատվի: Երբ աշխատող կվարձի, թող նոր մտնի հարկային դաշտ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերը ոչ թե պետք է բարձրանան այլ հակառակը՝ հարկային դաշտը պետք է թեթևանա: Մարդկանց պետք է տրվի հնարավորություն և արտոնություններ»,-ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյան. «Աշխատող մարդուն ոչ ոք իրավունք չունի խանգարելու» (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումն այս անգամ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում էր:
Հանդիպմանը մասնակցում էին համայնքի հազարավոր բնակիչներ, ովքեր հավատում են ԲՀԿ-ին և առաջիկա ընտրություններում իրենց քվեն վստահելու են հենց այս քաղաքական ուժին:
«Աշխատող մարդուն ոչ ոք իրավունք չունի խանգարելու: Փոքր և միջին բիզնեսը մեր երկրի հիմնական ողնաշարն է, և մեր ժողովրդի 45-ից 55 տոկոսը պետք է զբաղվի փոքր և միջին բիզնեսով: Անհատը, երբ միայն ինքն է զբաղվում բիզնեսով, պետք է հարկերից ազատվի: Երբ աշխատող կվարձի, թող նոր մտնի հարկային դաշտ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերը ոչ թե պետք է բարձրանան այլ հակառակը՝ հարկային դաշտը պետք է թեթևանա: Մարդկանց պետք է տրվի հնարավորություն և արտոնություններ»,-ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: