«Երկիր»–ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ՝ վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի՝ առ ոչինչ են: «Երկիր»–ին հասած տեղեկություններով՝ նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը՝ Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից, իսկ Արմեն Բաղդասարյանին ԱԱԽ քարտուղարը որևէ կերպ չի փորձում համոզել մնալ Հայաստանում:
Նշենք, որ ինքնաբացարկի դիմումներ էլ ներկայացրել էին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող, Մասիսի շրջանի Դաշտավան գյուղից «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր ՄհերՀամբարձումյանը (Թույների Մհեր) և Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում ՕԵԿ–ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
Արթուր Բաղդասարյանի եղբայրը հեռանո՞ւմ է երկրից
«Երկիր»–ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ՝ վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի՝ առ ոչինչ են: «Երկիր»–ին հասած տեղեկություններով՝ նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը՝ Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից, իսկ Արմեն Բաղդասարյանին ԱԱԽ քարտուղարը որևէ կերպ չի փորձում համոզել մնալ Հայաստանում:
Նշենք, որ ինքնաբացարկի դիմումներ էլ ներկայացրել էին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող, Մասիսի շրջանի Դաշտավան գյուղից «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր) և Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում ՕԵԿ–ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
7or.am