Լրահոս

21.05.2009 17:40


Մայիսի 31–ի ընտրություններին կհետևի նաև Եվրոպայի խորհուրդը

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն է իրականացնելու մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Առաքելության պատվիրակության ղեկավարն է Մեծ Բրիտանիայից Նայջել Մերմաջեն։ Ընտրությունների ընթացքին հետևելու են նաև Եվրամիության տարածաշրջանային հանձնախմբի 3 անդամ։

Դիտորդները մտադիր են հանդիպել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի և Երևանի քաղաքապետի թեկնածուների հետ։ 

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար մայիսի 21-ի դրությամբ տեղական կազմակերպություններից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 21-ը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը