Լրահոս

23.04.2012 10:28


Թեղուտի բնակչությունն ահազանգում է

Թեղուտի բնակչությունն ահազանգում է

«Թեղուտ ՓԲԸ»  անվտանգության պետ Սամվել Դավթյանն  ամիսներ առաջ  ցանկացել է գնել  թեղուտցի ընտանիքի  հողակտորը: Ընտանիքը ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Կնոջ ամուսինը իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միևնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ  նուն օրը գցեն , ինչ այն մեկին, ով այսօր հիվանդանոցում է: Տիկինը նաև նշեց, որ վախենում է` իր տղային էլ կհեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկի չի դիմել: Դժգոհությունների ալիքը սկսված է: Փորձը ցույց տվեց, որ Թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել:  Գյուղ կանգնի` գերան կկոտրի...

Թեհմիեն Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը