Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը
Նախագահ ՍերժՍարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի Նախագահ ՍտյեպանՄեսիչը: Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական բաժնից՝ այցի հիմնական նպատակն է՝ ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:
Մայիսի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Խորվաթիայի Նախագահը կայցելի նաև Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում:
Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը: Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական բաժնից՝ այցի հիմնական նպատակն է՝ ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը:
Մայիսի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր: Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Խորվաթիայի Նախագահը կայցելի նաև Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում:
Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:
Մայիսի 23-ին Նախագահը Մեսիչը կմեկնի Հայաստանից: