Լրահոս

20.04.2012 17:43


2012 թվականի ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի հայտարարություն

2012 թվականի ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի հայտարարություն

  Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով: 

  Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
  Մտահոգիչ է նաև թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված և նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:


  Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելավոճը և պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել և տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին,  ապահովելով  նաընտրական քարոզարշավի օրինական ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը