Լրահոս

21.05.2009 16:15


ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել անգամ հանրապետականների հետ, եթե...

ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել անգամ հանրապետականների հետ, եթե...

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրությունների քաղաքականացմանը, ինչին նպաստել է հենց ՀԱԿ-ը, իշխանությունները հակադրել են մի միջոց՝ ընտրությունների քրեականացում.

-Ընտրելով ընտրությունների քրեականացման ռազմավարությունը՝ իշխանություններն ընկել են ծուղակը, քանի որ այդ քրեականացումը վեր է ածվել ոչ միայն կոալիցիոն ուժերի միջև բախումների, այլև առաջացրել է անարխիայի որոշ տարրեր։ Տեսանք, թե ինչ բախումներ եղան, սակայն իրավապահ մարմինները, կարծես, կաթվածահար են։ Դատախազության և ոստիկանության անգործությունը վտանգավոր մթնոլորտ է ստեղծում. ընտրությունների էությունը փոխվում է, և մարդկանց մեջ արմատավորվում է վախը։

Նման իրավիճակին, Լևոն Զուրաբյանի խոսքերով, իրենք հակադրելու են շատ քաղաքակիրթ ընտրարշավ։ Առանցքային  համարելով ընտրությունների օրինականությունը՝ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է ընտրատեղամասերում օրինականությունն ապահովելու հարցում համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ։

-Եթե անգամ լինեն հանրապետականներ, որոնք կընդվզեն ընտրակեղծիքների դեմ, պատրաստ ենք համագործակցել նաև նրանց հետ,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, թե դա, այնուամենայնիվ ֆանտաստիկա է։

Այս խորագրի վերջին նյութերը