Կարինե Խոդիկյան. «Նորմալ պետության մեջ այսպիսի աղաղակող փաստից հետո պիտի գնար հրաժարականների և ծառայողական քննությունների մի ամբողջ շարան»
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որ մայիսի 20-ին Մյասնիկ Մալխասյանի դատավարության ժամանակ հենց դատարանի շենքից տեղի է ունեցել վկայի ավազակային առևանգում։
Անդրադառնալով այս միջադեպին՝ «Ուրբաթ» մամուլի ակումբում դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ասել է.
-Նորմալ, անգամ կիսանորմալ կամ մեկ տոկոսանոց նորմալ պետության մեջ այսպիսի աղաղակող փաստից հետո պիտի գնար հրաժարականների և ծառայողական քննությունների մի ամբողջ շարան։ Ի՞նչ ենք տեսնում՝ ճահճային, հանգիստ լռություն։ Սա՛ է մեր երկրի վիճակը։