Լրահոս

21.05.2009 15:47


Կառավարությունը հրաժարական կտա՞

Կառավարությունը հրաժարական կտա՞

Հարկային օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը դժգոհության ալիք են բարձրացրել հատկապես գործարար պատգամավորների շրջանում։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «7օր»-ին հայտնեց, թե չի բացառվում, որ այս հարցը հանգուցալուծվի կառավարության հրաժարականով։

Ըստ էության, եթե առաջարկվող հարկային փոփոխությունների նախագծերի փաթեթը չընդունվի, հնարավոր է, որ լինի կառավարության հրաժարական։ Քանի որ այս հարցի  աղմուկը շատ է բարձրացել, ապա հանգուցալուծումն էլ, երևի թե,  պետք է աղմկահարույց լինի։ Ես ընդամենը ենթադրում եմ, միանշանակ չեմ պնդում, որովհետև այստեղ, դրա հետ կապված, այլ գործոններ էլ կան։ Սակայն նման ենթադրություն անելու հիմքեր ունեմ։

 

Այս խորագրի վերջին նյութերը