Տնտեսական

21.05.2009 13:33


Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 9,7 տոկոս

Հայաստանի տնտեսության  անկումը կազմել է 9,7 տոկոս

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ն հունվար-ապրիլ  ժամանակահատվածում նվազել է 9,7 տոկոսով։ Անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր  ոլորտներում։

Արդյունաբերական արտադրանքի ծավալները պակասել են 11,1 տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում՝ 4,1 տոկոսով։ Շինարարության ծավալները կրճատվել են 42,4 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալները (առանց առևտրի)՝ 0,6 տոկոսով։ Այսինքն վերջին տարիներին տնտեսական աճ ապահովող  շինարարությունն ու ծառայությունները՝ զգալիորեն զիջել են իրենց դիրքերը։

Արտաքին  առևտրաշրջանառությունը  պակասել  է 30  տոկոսով՝  կազմելով 1069,1  մլն  դոլար։  Ընդ  որում՝  արտահանումը  նվազել  է  47,8,  իսկ  ներմուծումը՝ 25 տոկոսային կետով։

6,5 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։

Այս ամենի ֆոնին՝ աճ է արձանագրվել մանրածախ առևտրի ոլորտում՝ 2,5%։ Սա, թերևս, հետևանք է ոչ թե  բնակչության վճարունակ պահանջարկի ավելացման, այլ մանրածախ առևտրի ոլորտում ներդրված ՀԴՄ-ների, որի օգնությամբ բիզնեսի այդ ոլորտն ավելի մեծ չափի շրջանառություն է ցույց տալիս և փաստացի  հայտնվում ավելիբարձր հարկային բեռի տակ։  

Այս խորագրի վերջին նյութերը