Լրահոս

17.01.2011 15:25


ԴԱՀԿ ծառայության պետը շարունակելու է աշխատել

ԴԱՀԿ ծառայության պետը շարունակելու է աշխատել

2010թ. ավարտին ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն աշխատանքից ազատվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին հրապարակայնորեն չպատժելու համար։ Նախարարի պաշտոնում այսօր հրավիրված իր առաջին ասուլիսում Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե համաձայն ԴԱՀԿ ծառայության մասին օրենքի՝ անձին չի կարելի նույն արարքի համար երկու կարգապահական տույժի ենթարկել։

-Ինչպես գիտեք, ԴԱՀԿ ծառայության ղեկավարը ենթրակվել է կարգապահական տույժի։ Ուստի նույն արարքի համար ոչ ոք չի կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկել։ Նա շարունակելու է աշխատել։ Այլ խախտումների պարագայում, այլ խնդիրներ առաջանալու դեպքում նախորդ իր նկատողությունն ըստ էության հաշվի է առնվելու։ Չե՞ն լինելու այդ բաները, նկատողությունը դուրս է գալու,-հայտարարել է Հ. Թովմասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը