Ս. Սաֆարյան. «Նրանք, ովքեր ընդգրկված են մեր ցուցակում, գտնվում են գաղափարախոսական նույն դաշտում»
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայարել են իրենց նախընտրական ծրագիրը: «Ծրագրի հիմնական ասելիքն այն է, որ ոչ թե մարդն է պետության համար, այլ պետությունն է մարդու համար, որտեղ հանրային ծառայությունները, քաղաքականությունը մարդակենտրոն է, որի հիմնասյուները համարվում են երեք կարևորագույն առանցքային բաղադրիչները` քաղաքացու իրավունք, պետության ինքիշխանություն, ազգային շահ»,–ասել է Ս. Սաֆարյանը՝ նշելով, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» գտնվում են գաղափարապես նույն դաշտում: «Մենք գտնվում ենք աջ կենտրոնամետ տիրույթում, որտեղ մերժվում է կոլեկտիվիզմը` խմբային իրավունքների գերակայնության հարցը, մերժվում է ծայրահեղ լիբերալիզմը: Նրանք ովքեր ընդգրկված են մեր ցուցակում, գտնվում են գաղափարախոսական նույն դաշտում»,- ասել է «Ժառանգության» խմբակցության ղեկավարը:

7or.am