Ցեղասպանությունը ժխտողական քաղաքականության ծիրում. բարոյական սահմանափակումներից մինչև հոգեբանական բարդույթներ
Սուտը չի կրկնվում, ամեն անգամ ներկայանում է նորովի և, ի վերջո, վերածվելով անհեթեթության, դառնում` հանցագործի բնավորության գիծ: Սուտը պատասխանատվությունից խուսափելու վատ տարբերակ է, անհուսալի միջոց: Հանցագործության հետևանքների չգիտակցումը, դիտավորյալ և շարունակական ժխտումը հոգեբանական բարդույթի ձևավորման նախադրյալներ են ստեղծում, որոնք հետագայում ագրեսիայի բացահայտ արտահայտման հիմքեր են հանդիսանում: Ոճիրը կրկնակի հանցանք է դառնում, երբ հանցագործը ժխտում է այն` ցինիզմի և բարոյականության բոլոր սահմաններն անցնելով: Անպատժելիությունը հանցագործության կրկնման հավանականությունն է մեծացնում: Հանցագործությունների ու մարդասպանությունների հնարավոր և անհնար բոլոր տեսակներում Ցեղասպանությունը ժողովուրդների դեմ ուղղված մեծագույն հանցանք է, որը տասնամյակներ, դարեր անց էլ անկարող է շրջանցել արդարադատությանը:
Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային, ռազմավարական հենակետը Ժխտողականությունն է: Արևմտյան Հայաստանի հայերի սպանդը` Հայոց ցեղասպանությունը, ժխտեցին և´ հանցագործները, և´ նրանց զավակները, այսօր ժխտում են նրանց թոռներն ու ծոռները, չի բացառվում, որ այն ժխտեն և վաղը, քանի որ «Ժխտողականություն» ժառանգական ախտավարակը ակտիվորեն տարածվում է հասարակության բոլոր շերտերում…:
Պետական ենթակառուցվածքում իշխանությունը հասարակության արտացոլանքն է, Ցեղասպանության հարցում նրանք համակարծիք են, ուստի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ամեն մի դրսևորում հավասարակշռությունից հանում է թե´ մեկին, թե´ մյուսին: Շնորհիվ թուրքական ագրեսիվության և երկչոտ հասարա-քաղաքական մտքի միջազգային հանրության լեզվամտածողության քաղաքական բառապաշարում գործածության մեջ է դրվել «Ժխտողական քաղաքականություն» եզրույթը: Տասնամյակներ շարունակ «ժխտողականություն» ժառանգական ախտով տառապող թուրք հասարակության ստվար հատվածի մոտ Ապրիլի 24-ի նախաշեմին հուզական պոռթկումների բարձր ցուցանիշեր են արձանագրվում: Այսօր` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին, էլ ավելի է բորբոքվում թուրքերի հիվանդագին երևակայությունը. ամենուր սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները, դրսևորում են զազրելի վարքագիծ, թողնում` խեղկատակի տպավորություն: «Ցեղասպանություն» բառ-երևույթի դիտավորյալ, ծրագրավորված մերժումը, խեղաթյուրումը, զուտ բնազդական ընկալման արդյունքում, խորանում և արմատավորվում է թուրք հասարակության շրջանում, ինչը տանում է հոգեկան շեղման. ամեն անգամ, երբ միջազգային իրավական կամ քաղաքական որևէ հարթակում քննվում է Հայոց ցեղասպանության հարցը և այն սովորականից բարձր արձագանք է գտնում միջազգային հանրության շրջանում` թուրք հասարակությունն ապրում է հոգեբանական հերթական ցնցումը: Հիվանդագին երևակայությունը դառնում է բնավորության բնորոշ գիծ…
Մարդասպանները սովորաբար կասկածամիտ, նյարդային մարդիկ են, իսկ մարդասիրությունն ու բարոյական արժեքները հեռու են նրանց պատկերացումներից: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են վախկոտ, ձեռք են բերում բարդույթներ` տվյալ դեպքում` հայից. մեկ հայն անգամ «սպառնալիք է» թուրք հասարակության համար: Սա հիվանդ երևակայության, ավելի հստակ` զառանցանքի արդյունք է: Ցեղասպանների չորրորդ սերունդն էլ զերծ չէ ժառանգական այս հիվանդությունից: Այս տեսակ գենետիկ ախտով տառապողհասարակությունը անկարող է ծնունդ տալ քաղաքակիրթ, գիտակ, բարեկիրթ սերնդի: Սահմանափակվում է ցեղասպան մարդկանց բարոյական հասունացման հնարավորությունները: Հանցագործները, որպես ինքնահավան, ինքնագոհ մարդիկ, առհասարակ չեն զարգանում…:
Հայոց պատմության խեղաթյուրումը, հազարամյա մշակութային արժեքների յուրացումն ու հակահայ քարոզչությունը Թուրքիայի կողմից սովորական երևույթ է դարձել (այսօր դրանից անմասն չէ և Ադրբեջանը): Ֆիլմերում, բեմադրություններում, գրականության մեջ, քարտեզներում Հայաստանը շատ անգամ բացակայում է, հաճախ ներկայացվում է աղավաղված, իրականությանը չհամապատասխանող պատմություն: Քաղաքակիրթ Եվրոպայի գիրկն ամեն կերպ նետվելու փորձեր անող Թուրքիայում բազմամարդ հավաքները վերածվում են ռասիզմի և ատելության քարոզչության շոուների, իսկ համաժողովներն ու գիտաժողովները` կեղտոտ, նողկալի ներկայացումների` խորթ բանական ընկալմանը: Սովորաբար, անմտորեն բարձր ինքնագնահատականը, որպես կանոն` կամ տգիտության արդյունք է, կամ ավելի խորը նստած թերարժեքության բարդույթ: Թերարժեքության բարդույթով հանդերձ, չունենալով գիտական, մշակութային, գրական ոչ մի նշանակալի նվաճում, թուրքերն իրենք իրենց պատմական մեծ առաքելություն են վերագրում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: <> հիմքում ընկած է այս ռազմավարությունը:
Ինչ ասել է հանցագործի հոգեբանություն. չընդունել կատարած հանցանքը, հետևողականորեն մերժել, ստեր հորինել, երևակայական սցենարներ մշակել, միաժամանակ, առիթն օգտագործել տուժողի վրա հարձակվելու, սպառնալու…: Երբ բռնության պաշտամունքը համադրվում է չարագործության արդարացման հետ, հայերի նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է ստանում թուրքական հասարակությունում, վերջինս փոխանակ զղջալու, խոստովանելու, անթաքույց ցինիզմով հպարտանում է կատարվածով, <> մարդասպաններին և շարունակում նույն ոգով սերունդներ դաստիարակել: Այստեղ <> հետ ասոցացվում է <>: Եվ քանի որ թուրքական հասարակության մեջ մարդասպանի հոգեբանությունն ընդհանուր է, ուստի, չարագործությամբ հպարտանալը նույնպես ընդհանուր է դառնում ինչպես հասարակության, այնպես էլ վերնախավի համար:
Կույր ատելությամբ սխալ հաշվարկ էր, թե Հրանտ Դինքի սպանությունով ևս մեկ դար կլռեցնեին Թուրքիայում հազիվ լսելի դարձած Հայոց ցեղասպանության «արդարության կանչը»: Դարասկզբի փորձն ու օրինակն ունենալով, ներքին համոզմունք ունեին` այս անգամ էլ կհաջողեին, սակայն «բախտն ամեն անգամ չէ որ ժպտում է»: Հրանտ Դինքի սպանությունով Թուրքիայում «լուսավորչության դարաշրջանի» սկիզբ դրվեց. մարդու իրավունքների պաշտպանի անաչառ կեցվածք, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջ` Սահմանադրության վերանայման առաջարկ, հայապատկան բռնագրավված գույքի պահանջ, «Ցեղասպանություն» բառի արտաբերում, երևույթը հասկանալու, արմատները բացահայտելու փորձեր, Ցեղասպանության իրողության հետ ինքնակամ առերեսում, Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող վավերագրերի թուրքերեն հրատարակումներ, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առաջ խոնարհվող թուրքեր…:
<> վերահաստատեց ազատության անօտարելի իրավունքը: Անկարելի է կանգնեցնել ինքնաբացահայտման գործընթացը Թուրքիայում. ինքնության վերականգման փորձերը դատապարտված են անկանխատեսելի հետևանքների. ողջ գիտակցական կյանքը ապրելով թուրք, ունենալով թյուրքական դաստիարակություն, լինելով պանթյուրքիզմի ջատագով, գերազանց տիրապետելով ժխտողականության և հայատյացության <>, հանկարծ բացահայտում է իր <> լինելը…: Եվ այս ամենն ի հակակշիռ թուրքական ժխտողական քաղաքականության:
Հակաքարոզչությունը բումերանգի պես հակադարձվել, իր արտահայտումն է գտել կասկածամտության մեջ. եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ չի եղել, ո՞վ է ինքը` թո՞ւրք, թե՞ <.: Թուրքը, որտեղ էլ լինի` Թուրքիայում, նրա սահմաններից դուրս, կանգնած է այս հարցադրումների առաջ և հոգեկան այս տվայտանքներին դատապարտված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի առերեսվել սեփական անցյալին…. Այնուամենայնիվ, հասարակության մի նոսր հատված պատրաստակամ է ընդունել <> մարտահրավերը, դիմակայել` հետևանքներին, իսկ դրանք ամենուրեք են. Թուրքական բանտի ճաղավանդակներն այսօր այլևս սպառնալիք ու սարսափելի չեն. ինքնաարտահայտման, ազատամտության «մկրտությունը» Թուրքիայի քաղաքացին, նախ և առաջ, ստանում է բանտում, ինչը դարձել է սովորական և հանդուրժելի:
Թուրքերը երբեք այսքան մոտ չեն եղել իրականությանը: Եվ միմիայն այդ իրականության խորը ընկալումը կարող է փրկել թուրք հասարակությանը, այլապես ատելության ոխով դաստիարակվող մատաղ սերունդը` ժառանգական ախտով, հիվանդ երևակայությամբ` ապագայի նոր մարդասպան - ցեղասպան կմեծանա: Հիվանդ է հասարակությունը, հիվանդ է և երկիրը…
Արդարությունն ամենքից շատ և ամենից առաջ Թուրքիային է պետք. այս է փրկության միակ միջոցը, որին դեռևս տասնամյակներ առաջ անդրադարձել է Պարույր Սևակը. «Թո՜ղորհամեցող, բայցչանհամացողարդարությունըամենիցառաջհասնիամենքի՜ն, մեզ` միայնվերջո՜ւմ…»:
Ցեղասպանությունը ժխտողական քաղաքականության ծիրում. բարոյական սահմանափակումներից մինչև հոգեբանական բարդույթներ
Սուտը չի կրկնվում, ամեն անգամ ներկայանում է նորովի և, ի վերջո, վերածվելով անհեթեթության, դառնում` հանցագործի բնավորության գիծ: Սուտը պատասխանատվությունից խուսափելու վատ տարբերակ է, անհուսալի միջոց: Հանցագործության հետևանքների չգիտակցումը, դիտավորյալ և շարունակական ժխտումը հոգեբանական բարդույթի ձևավորման նախադրյալներ են ստեղծում, որոնք հետագայում ագրեսիայի բացահայտ արտահայտման հիմքեր են հանդիսանում: Ոճիրը կրկնակի հանցանք է դառնում, երբ հանցագործը ժխտում է այն` ցինիզմի և բարոյականության բոլոր սահմաններն անցնելով: Անպատժելիությունը հանցագործության կրկնման հավանականությունն է մեծացնում: Հանցագործությունների ու մարդասպանությունների հնարավոր և անհնար բոլոր տեսակներում Ցեղասպանությունը ժողովուրդների դեմ ուղղված մեծագույն հանցանք է, որը տասնամյակներ, դարեր անց էլ անկարող է շրջանցել արդարադատությանը:
Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային, ռազմավարական հենակետը Ժխտողականությունն է: Արևմտյան Հայաստանի հայերի սպանդը` Հայոց ցեղասպանությունը, ժխտեցին և´ հանցագործները, և´ նրանց զավակները, այսօր ժխտում են նրանց թոռներն ու ծոռները, չի բացառվում, որ այն ժխտեն և վաղը, քանի որ «Ժխտողականություն» ժառանգական ախտավարակը ակտիվորեն տարածվում է հասարակության բոլոր շերտերում…:
Պետական ենթակառուցվածքում իշխանությունը հասարակության արտացոլանքն է, Ցեղասպանության հարցում նրանք համակարծիք են, ուստի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ամեն մի դրսևորում հավասարակշռությունից հանում է թե´ մեկին, թե´ մյուսին: Շնորհիվ թուրքական ագրեսիվության և երկչոտ հասարա-քաղաքական մտքի միջազգային հանրության լեզվամտածողության քաղաքական բառապաշարում գործածության մեջ է դրվել «Ժխտողական քաղաքականություն» եզրույթը: Տասնամյակներ շարունակ «ժխտողականություն» ժառանգական ախտով տառապող թուրք հասարակության ստվար հատվածի մոտ Ապրիլի 24-ի նախաշեմին հուզական պոռթկումների բարձր ցուցանիշեր են արձանագրվում: Այսօր` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին, էլ ավելի է բորբոքվում թուրքերի հիվանդագին երևակայությունը. ամենուր սկսում են ակտիվացնել հայկական դավադրության որոնումները, դրսևորում են զազրելի վարքագիծ, թողնում` խեղկատակի տպավորություն: «Ցեղասպանություն» բառ-երևույթի դիտավորյալ, ծրագրավորված մերժումը, խեղաթյուրումը, զուտ բնազդական ընկալման արդյունքում, խորանում և արմատավորվում է թուրք հասարակության շրջանում, ինչը տանում է հոգեկան շեղման. ամեն անգամ, երբ միջազգային իրավական կամ քաղաքական որևէ հարթակում քննվում է Հայոց ցեղասպանության հարցը և այն սովորականից բարձր արձագանք է գտնում միջազգային հանրության շրջանում` թուրք հասարակությունն ապրում է հոգեբանական հերթական ցնցումը: Հիվանդագին երևակայությունը դառնում է բնավորության բնորոշ գիծ…
Մարդասպանները սովորաբար կասկածամիտ, նյարդային մարդիկ են, իսկ մարդասիրությունն ու բարոյական արժեքները հեռու են նրանց պատկերացումներից: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են վախկոտ, ձեռք են բերում բարդույթներ` տվյալ դեպքում` հայից. մեկ հայն անգամ «սպառնալիք է» թուրք հասարակության համար: Սա հիվանդ երևակայության, ավելի հստակ` զառանցանքի արդյունք է: Ցեղասպանների չորրորդ սերունդն էլ զերծ չէ ժառանգական այս հիվանդությունից: Այս տեսակ գենետիկ ախտով տառապող հասարակությունը անկարող է ծնունդ տալ քաղաքակիրթ, գիտակ, բարեկիրթ սերնդի: Սահմանափակվում է ցեղասպան մարդկանց բարոյական հասունացման հնարավորությունները: Հանցագործները, որպես ինքնահավան, ինքնագոհ մարդիկ, առհասարակ չեն զարգանում…:
Հայոց պատմության խեղաթյուրումը, հազարամյա մշակութային արժեքների յուրացումն ու հակահայ քարոզչությունը Թուրքիայի կողմից սովորական երևույթ է դարձել (այսօր դրանից անմասն չէ և Ադրբեջանը): Ֆիլմերում, բեմադրություններում, գրականության մեջ, քարտեզներում Հայաստանը շատ անգամ բացակայում է, հաճախ ներկայացվում է աղավաղված, իրականությանը չհամապատասխանող պատմություն: Քաղաքակիրթ Եվրոպայի գիրկն ամեն կերպ նետվելու փորձեր անող Թուրքիայում բազմամարդ հավաքները վերածվում են ռասիզմի և ատելության քարոզչության շոուների, իսկ համաժողովներն ու գիտաժողովները` կեղտոտ, նողկալի ներկայացումների` խորթ բանական ընկալմանը: Սովորաբար, անմտորեն բարձր ինքնագնահատականը, որպես կանոն` կամ տգիտության արդյունք է, կամ ավելի խորը նստած թերարժեքության բարդույթ: Թերարժեքության բարդույթով հանդերձ, չունենալով գիտական, մշակութային, գրական ոչ մի նշանակալի նվաճում, թուրքերն իրենք իրենց պատմական մեծ առաքելություն են վերագրում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: <> հիմքում ընկած է այս ռազմավարությունը:
Ինչ ասել է հանցագործի հոգեբանություն. չընդունել կատարած հանցանքը, հետևողականորեն մերժել, ստեր հորինել, երևակայական սցենարներ մշակել, միաժամանակ, առիթն օգտագործել տուժողի վրա հարձակվելու, սպառնալու…: Երբ բռնության պաշտամունքը համադրվում է չարագործության արդարացման հետ, հայերի նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է ստանում թուրքական հասարակությունում, վերջինս փոխանակ զղջալու, խոստովանելու, անթաքույց ցինիզմով հպարտանում է կատարվածով, <> մարդասպաններին և շարունակում նույն ոգով սերունդներ դաստիարակել: Այստեղ <> հետ ասոցացվում է <>: Եվ քանի որ թուրքական հասարակության մեջ մարդասպանի հոգեբանությունն ընդհանուր է, ուստի, չարագործությամբ հպարտանալը նույնպես ընդհանուր է դառնում ինչպես հասարակության, այնպես էլ վերնախավի համար:
Կույր ատելությամբ սխալ հաշվարկ էր, թե Հրանտ Դինքի սպանությունով ևս մեկ դար կլռեցնեին Թուրքիայում հազիվ լսելի դարձած Հայոց ցեղասպանության «արդարության կանչը»: Դարասկզբի փորձն ու օրինակն ունենալով, ներքին համոզմունք ունեին` այս անգամ էլ կհաջողեին, սակայն «բախտն ամեն անգամ չէ որ ժպտում է»: Հրանտ Դինքի սպանությունով Թուրքիայում «լուսավորչության դարաշրջանի» սկիզբ դրվեց. մարդու իրավունքների պաշտպանի անաչառ կեցվածք, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջ` Սահմանադրության վերանայման առաջարկ, հայապատկան բռնագրավված գույքի պահանջ, «Ցեղասպանություն» բառի արտաբերում, երևույթը հասկանալու, արմատները բացահայտելու փորձեր, Ցեղասպանության իրողության հետ ինքնակամ առերեսում, Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող վավերագրերի թուրքերեն հրատարակումներ, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առաջ խոնարհվող թուրքեր…:
<> վերահաստատեց ազատության անօտարելի իրավունքը: Անկարելի է կանգնեցնել ինքնաբացահայտման գործընթացը Թուրքիայում. ինքնության վերականգման փորձերը դատապարտված են անկանխատեսելի հետևանքների. ողջ գիտակցական կյանքը ապրելով թուրք, ունենալով թյուրքական դաստիարակություն, լինելով պանթյուրքիզմի ջատագով, գերազանց տիրապետելով ժխտողականության և հայատյացության <>, հանկարծ բացահայտում է իր <> լինելը…: Եվ այս ամենն ի հակակշիռ թուրքական ժխտողական քաղաքականության:
Հակաքարոզչությունը բումերանգի պես հակադարձվել, իր արտահայտումն է գտել կասկածամտության մեջ. եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ չի եղել, ո՞վ է ինքը` թո՞ւրք, թե՞ <.: Թուրքը, որտեղ էլ լինի` Թուրքիայում, նրա սահմաններից դուրս, կանգնած է այս հարցադրումների առաջ և հոգեկան այս տվայտանքներին դատապարտված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի առերեսվել սեփական անցյալին…. Այնուամենայնիվ, հասարակության մի նոսր հատված պատրաստակամ է ընդունել <> մարտահրավերը, դիմակայել` հետևանքներին, իսկ դրանք ամենուրեք են. Թուրքական բանտի ճաղավանդակներն այսօր այլևս սպառնալիք ու սարսափելի չեն. ինքնաարտահայտման, ազատամտության «մկրտությունը» Թուրքիայի քաղաքացին, նախ և առաջ, ստանում է բանտում, ինչը դարձել է սովորական և հանդուրժելի:
Թուրքերը երբեք այսքան մոտ չեն եղել իրականությանը: Եվ միմիայն այդ իրականության խորը ընկալումը կարող է փրկել թուրք հասարակությանը, այլապես ատելության ոխով դաստիարակվող մատաղ սերունդը` ժառանգական ախտով, հիվանդ երևակայությամբ` ապագայի նոր մարդասպան - ցեղասպան կմեծանա: Հիվանդ է հասարակությունը, հիվանդ է և երկիրը…
Արդարությունն ամենքից շատ և ամենից առաջ Թուրքիային է պետք. այս է փրկության միակ միջոցը, որին դեռևս տասնամյակներ առաջ անդրադարձել է Պարույր Սևակը. «Թո՜ղ որ համեցող, բայց չանհամացող արդարությունը ամենից առաջ հասնի ամենքի՜ն, մեզ` միայն վերջո՜ւմ…»:
Ջեմմա Բաղդադյան
«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր