Լրահոս

19.04.2012 09:00


Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ (2012 թ. ապրիլի 18-ի դրությամբ)

Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ  (2012 թ. ապրիլի 18-ի դրությամբ)

ՀՀ Ազգային Ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում են գտնվում 14 դեպք:

Այդ թվում` որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 4 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 1-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

1 դեպքով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:

7 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում:

 1 դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը