«Հայաստանն ընտրում է կայունությունն ու բարգավաճումը»
2012 թվականի ապրիլի 07-08 համարում ռուսական հեղինակավոր “Российская Федерация сегодня” ամսագիրը, որը հանդիսանում է ՌԴ Դաշնային Ժողովի հասարակական-քաղաքական ամսագիրը, ծավալուն հարցազրույց է հրապարակել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նույն համարում տեղ են գտել ՌԴ Կառավարության Նախագահ Վլադիմիր Պուտինի`2011 թվականի Կառավարության գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հարցազրույցը:
Թարգմանաբար ներկայացնում ենք “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծաոռւկյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ
ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ: ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ՄՏՆՈՒՄ <> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒՄ Է ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կարևորագույն իրադարձություն են ընթացիկ տարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք երկրորդ անգամ ենք մասնակցում խորհրդարանական ընտրություններին և անցած հինգ տարիների ընթացքում կուտակել ենք քաղաքական և կազմակերպչական գործունեության բավարար փորձ: Գործող խորհրդարանում <> պատգամավորական տեղերի թվով երկրորդ կուսակցությունն է, որը հանդիսանում էր ՀՀ ԱԺ-ում ձևավորված իշխող կոալիցիայի կարևոր բաղադրիչը: Հասարակական կարծիքի վերջին հարցումները, որոնք արվել են ընտրությունների նախօրեին, ցույց են տալիս, որ մեր կուսակցության վարկանիշը բարձր է: Սակայն դա մեզ համար առիթ չէ ավելորդ էյֆորիայի մեջ ընկնելու և դափնիների վրա հանգստանալու համար: Մենք գիտենք, որ մեր հասարակության նշանակալից մասը վստահում է մեզ և մեզ հետ է կապում լավագույն ապագայի իր սպասելիքը: Իմ հրապարակային ելույթներում ես մեր համաքաղաքացիներին մշտապես ասում եմ, որ նրանց` մեր հանդեպ տածած հավատը և նրանց սպասելիքները մեզ համար շատ կարևոր են, և մենք երբեք ու երբեք նրանց հուսախաբ չենք անի: Մեր երկիրն այսօր կանգնած է մեծ ճամփաբաժանի առջև: Հավատացած եմ, որ ազնիվ, հավատարիմ, քրտնաջան աշխատանքով քաղաքացիական համաձայնության և համազգային համախմբման մթնոլորտում Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի միջև երկխոսության և համագործակցության հիման վրա մենք ի վիճակի ենք մեր պետությունը դարձնել ամուր, երկիրը` անվտանգ, հասարակությունը` բարեկեցիկ և բարգավաճ:
Մենք շատ կարևոր ենք համարում, որ գալիք ընտրությունները լինեն ազնիվ, արդար, թափանցիկ և համապատասխանեն ամենաբարձր միջազգային չափանիշներին: Միայն այդպիսի ընտրությունների արդյունքում կարող է ձևավորվել նոր օրենսդիր և գործադիր իշխանություն, որն ի վիճակի է հաջողությամբ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, իսկ դրանք այսօր շատ են: Դա և′ աղքտությունն է, և′ գործազրկությունը, և′ սոցիալական արդարության դեֆիցիտը, և′ հուսալքությունը, և′ սպառնալից չափեր ձեռք բերող արտագաղթը: Այդ բոլոր հիմնախնդիրները կարող են լուծվել միայն այնպիսի իշխանության կողմից, որը կվայելի հասարակության ճնշող մասի անկեղծ աջակցությունը: Ամփոփելով ասեմ, որ սպասելիքները գալիք ընտրություններց մեր հասարակության մեջ հսկայական են, և մարդկանց այս տրամադրություններին պետք է հոգատար և հարգալից վերաբերվել:
-Մարտին տեղի ունեցավ կուսակցության համագումարը, որտեղ ձևակերպվեցին գործունեության հիմնական ուղղությունները գալիք հինգ տարիներում: Որո՞նք են ծրագրի առանցքային դրույթները: Եվ ինչպիսի՞ն եք Դուք տեսնում Հայաստանի ապագան:
- Մեր համագումարն անցավ գաղափարական միասնության և բարձր էմոցիոնալ վերելքի պայմաններում: Համագումարի ավելի քան ութ հազար պատվիրակները և հյուրերը հայ հասարակությանը ցույց տվեցին, որ <> կուսակցությունը հանդիսանում է ուժեղ և ազդեցիկ քաղաքական ուժ, որն ի վիճակի է լուծել շատ լուրջ խնդիրներ: Համագումարի պատվիրակները ջերմորեն ողջունեցին մեր հյուրերին` այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնց հետ մենք համագործակցում ենք: Դա համառուսաստանյան <> քաղաքական կուսակցությունն է, Ուկրաինայի Ռեգիոնների Կուսակցությունը, Խորվաթական Ժողովրդական Կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը:
Այո՛, համագումարում ընդունված են նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնց մշակմանը մասնակցել են առաջատար հայ տնտեսագետները, իրավաբաններն ու քաղաքագետները: Բացի դրանից, ծրագիրը մեր նախաձեռնությամբ նույնպես ակտիվ քննարկվել է ռուսաստանցի և եվրոպացի փորձագետների հետ հանդիպումների ընթացքում: Ծրագիրը անդրադարձել է ժամանակակից Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներին և նախատեսում է անցկացնել մոտակա հինգ տարիների ընթացքում լայն բարեփոխումներ հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, մեր քաղաքացիների կենսամակարդակի աճի և բարգավաճման նպատակով: Նախընտրական քարոզարշավի նախօրեին մենք ստեղծեցինք գործունյա և ինտելեկտուալ թիմ: Հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչներ և տարբեր ասպարեզների պրոֆեսիոնալներ, որոնք ընգրկված են <> նախընտրական ցուցակում, ի վիճակի են լավագույն ձևով մեր նախընտրական պլատֆորմի բովանդակությունը հասցնել ընտրողներին, իսկ պատգամավորական մանդատները ստանալուց հետո հաջողությամբ կյանքի կոչել դրանք: Ընդ որում կուզենայի ընդգծել, որ մեր համամասնական ցուցակի առաջին քսանյակի գրեթե մեկ երրորդը երիտասարդներ են, որոնք կոչված են ապահովելու սերունդների հաջորդականությունը:
–Կուսակցության ստեղծման պահից հարաբերությունները Ռուսաստանի հետ մշտապես զբաղեցրել են առանձնակի տեղ կուսակցական ծրագրում: Ինչու՞ է հատկապես ռուսական վեկտորը Ձեր ըմբռնմամբ այդքան կարևոր Հայաստանի համար:
–Մեր երկրի քաղաքական դաշտ մուտք գործելու պահից մենք մշտապես ընդգծել ենք մեր պատրաստակամությունը սեփական ներդրումը բերելու հայ-ռուսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ այդ կապերն, ինչպես հայտնի է, կրում են ռազմավարական գործընկերության և դաշինքի բնույթ: Հայաստանի և Ռուսաստանի ամուր կապերը ունեն բազմադարյան ավանդույթներ, և հայերի բոլոր սերունդները դրանց վերաբերվել և վերաբերվում են հատուկ հարգանքով: Ռուսաստանում այսօր ապրում է աշխարհում խոշորագույն հայ համայնքը, որը միլիոնավոր թելերով կապված է պատմական հայրենիքի հետ: Հայերը Ռուսաստանում և ռուսները Հայաստանում կամուրջներ են, որոնք ամուր կապում են իրար մեր երկրները: Հայ-ռուսական համագործակցությունը և դաշինքը մշտապես զարգանում են բոլոր ուղղություններով` քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար:
Հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ մեր քաղաքականության ռուսաստանյան վեկտորը չափազանց կարևոր է: 2011թ. փետրվարին 5-րդ համագումարում մենք շատ էական լրացում կատարեցինք մեր կուսակցական ծրագրի մեջ` գրելով հետևյալը.<>: Ավելացնեմ միայն մի բան. մենք մտադիր ենք հետևողականորեն կյանքի կոչել մեր քազաքական ծրագիրը և այս մասով:
–Կուսակցությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը <> համառուսաստանյան քաղաքական կուսակցության հետ: Ի՞նչ է արդեն արված միջկուսակցական համագործակցության շրջանակներում, և ի՞նչ նախագծեր են իրականացվելու մոտակա ժամանակներում:
2007թ. մայիսին Հայաստանի 4-րդ գումարման Ազգային ժողով մուտք գործելու պահից մենք զարգացնում ենք մեր շփումները և համագործակցությունը <> կուսակցության հետ, որի պատվիրակությունները մասնակցել են մեր վերջին երեք համագումարներին: Մեր կուսակցական պատվիրակությունները նույնպես եդինոռոսների համագումարների մշտական հյուրերն են: 2008թ. հունվարին մենք համաձայնագիր ենք ստորագրել մեր կուսակցությունների միջև համագործակցության մասին:
Մեր փոխգործակցության ակտիվում են սեմինարներ, <>, կոնֆերանսներ ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական գործիչների, քաղաքագետների, ԶԼՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. սերտորեն համագորակցում են նաև մեր կուսակցությունների երիտասարդական կառույցները, որոնք հաճախ փոխանակվում են պատվիրակություններով և միասին տարբեր ակցիաներ են անցկացնում: Անցած տարվանից իմ նախաձեռնությամբ գործում է ամառային միջազգային երիտասարդական ֆորումը մեր նշանավոր Ծաղկաձոր քաղաքում, ուր հավաքվում են ԱՊՀ և Բալթիայի երկրներից եկած երիտասարդ առաջնորդները: Մենք մտադիր ենք նաև շարունակել մեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում, որն ունի արդեն կայացած ավանդույթներ և աշխատանքի դրական փորձ: Կարծում եմ նաև, որ այս տարվա ընթացքում մենք կկազմակերպենք երկու-երեք խոշորամաշտաբ միջոցառումներ երկու կուսակցությունների քաղաքական գործիչների մասնակցությամբ: Եվ մենք շնորհակալ ենք <> կուսակցության ղեկավարությանը, որը մեր համագումարին իբրև հյուր ուղարկեց Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահի տեղակալ , կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նեվերովին:
–Մայիսի 7-ին տեղի կունենա Ռուսաստանի ընտրված նախագահի ինաուգուրացիան: Ինչպե՞ս, ըստ Ձեզ, կանդրադառնա Վլադիմիր Պուտինի վերեդարձը ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
–Ես միշտ ասել եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեր ժամանակի խոշորագույն քաղաքական գործիչ է, որի ակտիվում են 90-ականների ճգնաժամից Ռուսաստանը դուրս բերելը, ռուսաստանյան հասարակության կենսամակարդակի բարձրացումը, չեչենական պատերազմը հաջողությամբ ավարտելը և Ռուսաստանը ժամանակակից բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը դարձնելը:
Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում նա մեծ ուշադրություն կդարձնի նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերին: Վլադիմիր Պուտինը հիանալի գիտի Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը: Եվ այսօր մենք հույս ունենք ականատեսներն ու մասնակիցները դառնալու նոր մեծ նախաձեռնությունների` ի փառս ռուս և հայ ժողովուրդների…Մենք նաև պաշտպանում ենք նրա գաղափարը Եվրասիական միության ստեղծման վերաբերյալ և արտահայտում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու համար հանուն այդ գաղափարը կյանքի կոչելու:
Զրուցեց Ալեքսանդր Գուլյաևը
Ռոսիյսկայա Ֆեդերացիյա Սեվոդնյա
Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի-Խորհրդարանի հասարակական-քաղաքական ամսագիր, №0708, 2012 ապրիլ