Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրառում է կատարել ապրիլի 17-ին քաղաքական կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ ներկայացված սոցհարցումների հետ կապված: Ներկայացնում ենք այն` առանց մեկնաբանության: «Երեկ հրապարակվեցին Առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված Gallup-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնցով պարզվեց, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է և զգալիորեն գերազանցում է ԲՀԿ-ին: Բայց շատ չանցած պարզվեց նաև, որ սա իսկական Gallup-ը չի՝ ֆալշն ա: Անմիջապես մտքներովս անցավ, որ նման «հանճարեղ» ճարպկություն մենակ կարար Լֆիկ Սամոն աներ, ու երևի այդ կեղծ Gallup-ի հետ ինքն է բանակցել ու գործը կպցրել:
Բայց դե հետո մտածեցինք, որ նա այսքան շուտ չէր բռնվի, ուրեմն իշխանությունները, ոգևորված Լֆիկի «հաջողություններից», իրենք են նման քայլի գնացել: Հիմա այդ արդյունքներն ավելի շատ բացասական Էֆեկտ կունենան ՀՀԿ-ի համար, քան՝ դրական, քանի որ ակնհայտ դարձավ, որ հետագա կեղծիքների արդարացման համար հայտնի անուն էր հարկավոր: Այ, եթե Դաշնակներին ժամանակին կոալիցիայից չհանեին, կհասկանային, որ հին ընկերները չեն դավաճանում, համ էլ գոնե ուշ են բռնվում, որ՝ «Փորձած Ադիբեկյանը անփորձ Gallup-ից լավ ա», որ. «Լավ է լինել իրական Ադիբեկյան, քան կեղծ Gallup»»:
«Լավ է լինել իրական Ադիբեկյան, քան կեղծ Gallup»