Լրահոս

21.05.2009 13:17


Եվրամիությունն ու Ռուսաստանը Հայաստանին կօգտագործե՞ն իբրև կամուրջ՝ Իրան մտնելու համար

Եվրամիությունն ու Ռուսաստանը Հայաստանին կօգտագործե՞ն իբրև կամուրջ՝ Իրան մտնելու համար

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «7օր»-ին ասել է, որ արդեն պարզ է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն սկսել է ծանր ժամանակներ ապրել, այդ իսկ պատճառով, այսօր իրենց կենտրոնը սեմինար է հրավիրել՝ քննարկելու հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը։

Ռ. Կիրակոսյանի խոսքերով՝ Հայաստանի համար այս պահին ավելի ձեռնտու էր Թուրքիայի հետ սահմանի բացումը, բայց երկարաժամկետ ծրագրերի առումով՝ Իրանի հետ հարաբերությունները խորացնելն ավելի շահավետ է։

-Այդուհանդերձ, հույս չունեմ, թե Իրանը կկարողանա իրական այլընտրանք դառնալ Հայաստանի համար։ Մանավանդ՝ Իրանը Հայաստանի նման մենության մեջ է։ Այս պատճառով, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն  ավելի շահավետ է, բայց ապագայի համար Հայաստան-Իրան սահմանը շատ ավելի կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Եվամիության և Ռուսաստանի համար։ Նրանք կկարողանան Հայաստանն օգտագործել իբրև կամուրջ՝ Իրան մտնելու համար,- ասել է Ռ. Կիրակոսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը