Լրահոս

18.04.2012 16:07


Ապամոնտաժողների նախաձեռնությանը միանում է ևս 10 հոգի

Ապամոնտաժողների նախաձեռնությանը միանում է ևս 10 հոգի

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

Գևորգյան Աշոտ – ֆիզիկոս

Գևորգյան Լուսինե – կնոռեժիսոր

Եդիգարյան Պավել – ֆիզիկոս

Իսպիրյան Արթուր – երգիչ

Խոպշանոսովա Դիանա - ճարտարապետ

Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս

Ղազարյան Արթուր – ծրագրավորող

Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր

Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց

Ստեփանյան Նարինե - անշարժ գույքի գործակալության տնօրեն

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

 

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը