Լրահոս

18.04.2012 19:16


Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: 
Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները:  Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով՝ հնարավորություն է տալիս համետատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:
Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

Այս խորագրի վերջին նյութերը