Հայաստանում շուրջ 80 հազար մարդ աշխատանք է փնտրում
Այսօրվա ասուլիսին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասել է, թե Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է գործազուրկների 83.3 տոկոսը: «2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը 78.6 հազար է, որը տարեսկզբի նկատմամբ նվազել է շուրջ 3.8 տոկոսով։ Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 70.7 տոկոսը»,–ասել է բանախոսը։ Ինչ վերաբերում է աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ապա ըստ գործակալության անցկացրած հարցումների դրանք են` բժիշկներ, ծրագրավորողներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային դիզայներներ։ Բանվորական մասնագիտություններից էլ մեծ է ավտովերանորոգողների, եռակցողների, էլեկտրիկների պահանջարկը:

7or.am